Ողբերգություն Ճապոնիայում․ զինված տղամարդը հարձակվել է 1-ին դասարանցիների վրա ու դանակահարել․ կա 2 զոհ և 16 վիրավոր
Ճապոնիայի դպրոցներից մեկում անծանոթ մարդը դանակահարել է ու վիրավորել 16 մարդու, որոնցից 13-ը դպրոցականներ են՝ առաջին դասարանցիներ։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Դանակահարվածներից մեկ աղջիկ մահացել է։ Մահացել է նաև 30-ամյա մի տղամարդ, ով դպրոցականներից մեկի հայրն էր։Հարձակվողը վերջում ինքն իրեն դանակահարել է ու մահացել։ Հարձակվող տղամարդը եղել է մոտ 50 տարեկան։
Ականատեսների վկայությամբ նա հարձակման ժամանակ գոռացել է «Ես կսպանեմ ձեզ»։ Վիրավորները հոսպիտալացվել են։Նրանցից երկուսի վիճակը համարվում է ծայրահեղ ծանր։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։