Ալեքսանդր Սարգսյանը մեկնել է Հայաստանից․ ԱԱԾ խոսնակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը կրկին մեկնել է Հայաստանից: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
Նա նկատեց, որ Սաշիկ Սարգսյանը բուժման նպատակով է մեկնել։
«Նախաքննություն իրականացող մարմինն Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով մեկնել»,- ասաց Գալստյանը՝ չմանրամասնելով, թե Սարգսյանը կոնկրետ որքան ժամանակով կբացակայի երկրից։
«Ավելին ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է ԱԱԾ-ի թույլտվությամբ մեկնում Հայաստանից: