Մաուրո Իկարդին նորից չի հրավիրվել Արգենտինայի հավաքական
Արգենտինայի հավաքականի պաշտոնական կայքէջը ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր ընդգրկվել են հավաքականում և այդ ցանկում բացակայում է իտալական «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին։
Հերթական անգամ Իկարդիի չհայտնվելը զայրացրել է թիմի երկրպագուներին և արգենտինացի սպորտային վերլուծաբաններին։ Այս անգամ ևս շատերը Իկարդիի չհայտնվելը կապում են Լեո Մեսսիի անվան հետ։
Հիշեցնենք, որ ամռանն Աշխարհի առաջնության ժամանակ Իկարդին նորից չհայտնվեց հավաքականում և շատերը հավաքականի ձախողումը կապում էին այդ փաստի հետ։