Ահաբեկչական խմբավորումները սպառնում են խափանել «Եվրատեսիլ 2019» մրցույթը
«Պաղեստինյան իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ մտադիր են խափանել Իսրայելում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթը:
Նրանք մասնավորապես ասել են, որ թույլ չեն տա,որ իրենց թշնամին որևէ փառատոն հաջողությամբ անցկացնի:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019» մրցույթին մնացել է 10 օր և արդեն բազմաթիվ մասնակիցներ ժամանում են Թել-Ավիվ:
Մրցույթի կազմակերպիչները հավաստիացրել են, որ Գազայի հատվածում կոնֆլիկտի սրացումը ոչ մի կերպ չի անդրադառնա մրցույթի վրա:
«Եվրատեսիլ-2019» մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը: