«Արտասահմանից բերում են մարդկանց՝ ՀՀ-ում աշխատեցնելու համար». Արման Աբովյանը՝ թրաֆիքինգի մասին (տեսանյութ)
Բոլորս էլ կարող ենք Երևանում ու Հայաստանի մյուս քաղաքների փողոցներում տեսնել արտասահմանցիներ, ովքեր դրսում են բնակվում: Այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ արտասահմանից բերում են մարդկանց՝ Հայաստանում աշխատեցնելու համար:
Աբովյանը պատմեց, որ ինքն անձամբ տեսել է Նոր Նորքում, կամրջի տակ 3 օտարերկրացու, ովքեր ենթարկվել էին թրաֆիքինգի:
«Պետք է ուշադրություն դարձնել նաև ներքին թրաֆիքինգին»,- ասաց Աբովյանն ու նկատեց, որ այս օրենքը շատ մեղմ է Հայաստանում և պետք է ավելի խստացվեն պատիժներն այն մարդկանց հանդեպ, ովքեր ապօրինի գործունեություն են ծավալում:
Մանրամասները՝ տեսանյութում