124 մլն դրամ՝ Հայաստանում «Քաղաքացու օր»-ը պատշաճ տոնելու համար
«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 124 մլն դրամ:
Այս հարցը չքննարկվեց կառավարության նիստում, քանի որ այն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի թվում։
Նախագծում մասնավորապես ասվում է.
««Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 124,146.5 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»:
Նախագծում նշված է նաև, որ 124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ: