Հայրս հանդիպել է եղբորս հետ. Հայկ Սարգսյան (տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն ամեն օր հեռախոսով զրուցում է Եվրոպայում գտնվող հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ: Այդ մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Հայկ Սարգսյանը:
Նա նշեց, որ իր հայրը մտադիր է վերադառնալ Հայաստան, իսկ այժմ հանգստանում է այնտեղ:
Հայկ Սարգսյանն ասաց նաև, որ տեղյակ չէ եղբոր՝ ապաստան խնդրելու մասին:
Հարցին, թե իր հայրը հանդիպե՞լ է եղբոր հետ, Հայկ Սարգսյանը դրական պատասխան տվեց:
Մեկ այլ հարցի էլ, թե կարո՞ղ էր պատկերացնել, որ մի օր կարող է հայտնվել դատարանում, նա ասաց, որ իշխանափոխությունից հետո, ամեն ինչ էլ հնարավոր է:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում