Եգիպտոսում գտել են գերեզման, որում եղել են կենդանիների մումիաներ
Եգիպտոսում մումիաների տարօրինակ հավաքածու է գտնվել, որոնց մեջ եղել են թռչուններ և կենդանիներ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մումիայի վերածված շներ, կատուներ, մկներ ու թռչուններ են գտել մասնագետները մարդու մումիայի կողքին։
Կենդանիների մումիաների հայտնաբերումից հետո մի շարք գիտնականներ ընդգծել են, որ սրանք բացառիկ գտածոներ են Եգիպտոսում և կարիք ունեն լուրջ ուսումնասիրության։