Արդարադատության նախկին փոխնախարարը՝ փոխվարչապետի խորհրդական
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օրեր առաջ պաշտոնից ազատված արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին նշանակել է իր խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Սուրեն Քրմոյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել էին արդարադատության նախարարի տեղակալների պաշտոնից։