Մահացել է Ալեքսեյ Բուլդակովը (տեսանյութ)
Մահացել է ռուս դերասան, վաստակավոր արտիստ Ալեքսեյ Բուլդակովը։ Այդ մասին հայտնում է ռուսական մամուլը։ Նա 68 տարեկան էր։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ դերասանի մոտ պայթել է արյան թրոմբը։
Ալեքսեյ Իվանովիչ Բուլդակովին հանրաճանաչ դարձրեց Ալեքսանդր Ռագաժկինի՝ «Ազգային որսի առանձնահատկությունները» (1995) կատակերգությունը, որտեղ Բուլդակովը մարմնավորում էր գեներալ Իվոլինին: