Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել. Հասմիկ Պապյանը հերքում է իր նշանակման մասին լուրերը
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադադարձել է իր՝ Օպերայի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակման մասին լուրերին և հերքել դրանք:
«Սիրելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»,-գրել է երգչուհին: