Անձրևանոց «պահող չունեցող» լիդեր կանայք (լուսանկարներ)
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հավաքել և ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել այն լիդեր կանանց նկարները, որոնք իրենց սեփական անձրևանոցը պահում են առանց որևէ մեկի ավելորդ միջամտության։
«Համացանցում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի Ստեփակակերտի «Եղբայրական» հուշահամալիր այցի ժամանակ արված լուսանկարրները, որտեղ մի տղամարդ տիկին Գոհարի գլխին անձրևանոց էր պահել... Ի դեպ, տիկին Աբաջյանին ուղեկցողներից ոչ մեկը անձրևանոցով չէր...
Օգտատերերը խիստ քննադատության են ենթարկում Գոհար Աբաջյանին, նրան մեղադրելով անհամեստության մեջ... Անկեղծ ասած, ինձ մոտ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվել Միրզոյան ընտանիքի մասին, որ նրանց «աստղայինը» լրիվ տարել է. վերարկու բռնող ունեցող ամուսնու կողքին «զոնտիկ» բռնող ունեցող կինն անպակաս պետք է լինի...
Ուսումնասիրելով հանրաճանաչ և լիդեր կանանց լուսանկարները պարզեցի,որ նրանց մեծ մասն աչքի են ընկնում համեստությամբ և հասարակ մահկանացուների նման իրենք են իրենց անձրևանոցները պահում գլխավերևին...»,-գրել է Գագիկ Համբարյանը։