Հայտնաբերվեց 27 տարի անց

Այս թեմայով
- Տվյալներ են ստացվել, որ նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ոստիկանություն
- Չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը․ ՀՀ ոստիկանությունը՝ այսօրվա հանրահավաքներից առաջ
- Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել (տեսանյութ)
- Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ. ԲՀԿ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 2-ին, ժամը 09.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 47-ամյա Մամիկոն Ս.-ին, որը 1992թ. օգոստոսի 25-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: