Մակունցը բերման ենթարկեց և բացահայտեց Անանյանի 14 միլիոն դրամի պատմությունը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․
«2018 թ-ի դեկտեմբերին իշխանությունների կողմից պարգևավճարների ճոխ տրամադրման շուրջ բացահայտումները և սկանդալները շարունակվում են...
Ամենակարևորն այն է,որ իշխանությունները սեփական բացթողումները բացահայտելու նպատակով իրենք են ստանձնել ընդդիմության դերը և ԱԺ են հրավիրում պարգևավճարային «շտրաֆնիկներին»...
Այսօր ՔՊ-ն ԱԺ բերման էր ենթարկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին,ով լրագրողների մոտ անկեղծացավ և հայտարարեց,որ 8 ամիս այդ պաշտոնում աշխատելով բացի աշխատավարձից նաև հավելավճարներ և պարգևավճարներ է ինք իրեն՝սիրելլին տրամադրել,որը կազմել է 14 միլիոն դրամ...
Շատ լավ է,որ տիկին Մակունցը ստանձնելով ընդդիմության դերը բացահայտում է հարազատ իշխանության բացթողումները,որն ավելի շատ չարաշահում է հիշեցնում... Սակայն հասարակությանն այլ բան է հետաքրքրում... Պետությունից օրինականորեն «գրպանած» գումարների դիմաց այդ պաշտոնյաները պատժվելո՞ւ են...
Աղքատ Հայաստանում 30 հազար դոլար ստանալ 8 ամիս աշխատելու դիմաց՝ ֆանտաստիկա է...
Հետաքրքիր է, իսկ պարոն Անանյանի քարտուղարուհին և մամլո խոսնակը, որոնց տարեվերջյան պարգևավճարները համապատասխանաբար 2,7 և 2 միլիոն դրամ էին կազմել, որքա՞ն են հավելավճար և պարգևավճար ստացել այդ նույն 8 ամիսների ընթացքում...
Հ.Գ.Ամենաճիշտն այդ պարգևավճարների որոշ մասից հրաժարվելն ու Հայոց բանակին նվիարաբերելն է, որը երեկ տոնեց իր կազմավորման 27-րդ տարեդարձը...»