Նոր Զելանդիայում հայտնաբերվել է բրիտանացի միլիոնատերի աղջկա դին
Նոր Զելանդիայում հայտնաբերվել է բրիտանացի միլիոնատեր Գրեյսի Միլանի աղջկա մարմինը, ով անհետացել էր շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու ժամանակ:
Վերջին անգամ աղջկան տեսել էին իր ուղեկցի հետ՝ հյուրանոցում: Աղջկա հայրը պատմել է, որ դուստրն ամեն օր զանգել կամ գրել է իրեն, ինչպես նաև լուսանկարներ է ուղարկել պարբերաբար:
Առաջին երկիրը, որ այցելել էր աղջիկը Պերուն էր, որից հետո մեկնել էր Նոր Զելանդիա և շուրջ երկու շաբաթ կոնտակտի դուրս չէր եկել: Աղջկան սպանել են, այնուհետև վարձակալած մեքենայով մարմինը տեղափոխել այլ վայր: Սպանության մեջ կասկածվող 26-ամյա տղամարդը ձերբակալվել է, վերջինս ապրել է նույն հյուրանոցում, որտեղ որ բնակվել է սպանված աղջիկը: Սպանության դրդապատճառները դեռևս անհայտ են: