Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին շշով լի բենզինով փորձել է ՌԴ դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել. Shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ՝ 81-ամյա Նարիման Մուրադխանյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ ցանկացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել։ Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են շշով լի բենզին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում