Իկեր Կասիլյասը ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»
Արդեն 2-3 տարի է, որ ֆուտբոլային աշխարհը մոռացել է երբեմնի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Սակայն այս տղան շարունակում է փայլել բոլորի աչքից հեռու։
«Պորտու»-ի դարպասապահը նշել է, որ կցանկանար վերադառնալ իր հարազատ ակումբ, եթե նրան առաջարկեին։ Ընդգծենք, որ Կասիլյասը մինչ օրս համարվում է մադրիդյան ակումբի խորհրդանիշը։
Հավելենք նաև, որ ըստ իսպանական սպորտային պարբերականների՝ Լուիս Էնրիկեն ցանկանում է հավաքական վերադարձնել Կասիլյասին։