Արթուր Նալբանդյանը՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու
Լոռիի նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Հարգելի՛ և շա՛տ սիրելի լոռեցիներ
Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու՝ 9-րդ ընտրատարածքում:
Առաջիկա ծրագրերի մասին՝ շուտով»,- գրել է նախկին մարզպետը: