Աճուրդի է հանվել վարդագույն ադամանդ
Շվեցարիայում աճուրդի է դրվել հազվագյուտ ադամանդ: Դա վարդագույն ադամանդ է, որը համարվում է երբևէ աճուրդի հանված ամենախոշոր վարդագույն ադամանդը:
Christie’s աճուրդի տան պատմության մեջ չորս անգամ աճուրդի են հանվել վարդագույն ադամանդներ, որոնք 10 կարատից մեծ են եղել:
Այս անգամ աճուրդի հանված ադամանդը կշռում է 19 կարատ: Այն նաև մաքրությամբ է բարձր գնահատվում: Փորձագետների կարծիքով` հազվագյուտ ադամանդը կվաճառվի շուրջ 50 միլիոն դոլլարով: