Բանտում ծեծելով սպանել են հայտնի գանգստեր Ջեյմս Բալջերին
Հայտնի բոստոնյան գանգստեր Ջեյմս Բալջերին գտել են սպանված՝ Վիրջինիայի ֆեդերալ բանտում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
89-ամյա քրեական հեղինակության մարմինը հայտնաբերել է բանտապահը՝ նրա պատժախցում: Նա սպանվել է հենց առաջին օրը, որ Ֆլորիդայի բանտից տեղափոխվել է Վիրջինիայի բանտ:
2013 թվականին Բալջերան մեղավոր էր ճանաչվել 11 մարդու սպանության մեջ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Բալջերային ծեծելով սպանել են նույն խցում գտնվող բանտարկյալները: Բալջերայի կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել «Սև պատարագ» ֆիլմը, որտեղ հայտնի հանցագործի դերում հանդես է գալիս դերասան Ջոնի Դեփը: