Չմերկանալուց մինչև Playboy-ի շապիկ․ 5 փաստ Ջեսիկա Ալբայի մասին, որ քչերը գիտեն
Վերջին շրջանում մի փոքր ստվերում է լինում աշխարհահռչակ դերասանուհի Ջեսիկա Ալբան։ Սովորաբար երգիչների ու դերասանուհիների մոտ մեծ պայթյունից առաջ գալիս է դադարը։ Հավատանք, որ Ալբայի մոտ այդ շրջանն է։
Ներկայացնում ենք 5 փաստ Ջեսիկա Ալբայի մասին, որ քչերին է հայտնի։
1․ 2007 թվականին Ջեսիկա Ալբան ճանաչվել է մոլորակի ամենահրապուրիչ կինը։
2․ Մանուկ հասակում Ալբան մոտ 5 անգամ հիվանդացել է թոքաբորբով։
3․ 2006 թվականին Ալբան հայտնվում է Playboy ամսագրի առաջին էջում, սակայն դատի է տալիս ընկերությանը։ Ամսագիրն առանց նրա համաձայնության էր նկարն օգտագործել։
4․ Իր բոլոր պայմանագրերում Ալբան ունի չմերկանալու մասին կետ։
5․ 2008 թվականին Ջեսիկա Ալբան բացեիբաց աջակցում էր Բարաք Օբամային։