Մոսկվայում աճուրդի են հանել Վիկտոր Ցոյի անձնական իրերն ու նրա ստորագրությամբ մեկ գիրք
Մոսկվայում աճուրդի կհանվեն Վիկտոր Ցոյի անձնական իրերը, որոնց շարքում է երգչի կողմից լրացված քարտը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այդ քարտը Ցոյը լրացրել է, երբ 1985 թվականին ընդունվել է ռոք խմբում որպես մենակատար: Այնտեղ, բացի կոնտակտային տվյալներից, նշված է նաև Ցոյի սիրած կատարողների անունները, այն է՝ «Ակվարիում», «Զոոպարկ», խմբերը:
Աճուրդի է դրվելու նաև «Քաղաքականությունն ու խուզարկությունը» գիրքը՝ Ցոյի ստորագրությամբ: Գրքի նախնական արժեքը 20 հազար ռուբլի է: