«Միլա՞ն», թե «Մանչեսթեր Յունայթեդ»․ ո՞ւր կվերադառնա այս ձմռանը Զլատան Իբրահիմովիչը
«Լոս Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում, կարող է վերադառնալ իր նախկին ակումբներից մեկը։ Այս մասին գրում են իտալական ու անգլիական սպորտային պարբերականները։
Իբրայի ծառայություններով հետաքրքրվում են «Միլան»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Ընդգծենք, որ իտալական սպորտային պարբերականները գրում են, որ շվեդ ֆուտբոլիստը ավելի շատ հակված է վերադառնալ իտալական ակումբ, քանի որ այնտեղ հիմա հավաքված են հենց այն նույն տղաները, որոնց հետ Իբրան ժամանակին խաղացել է։