Դոնալդ Թրամփը ներողություն է խնդրել ԱՄՆ ժողովրդի անունից
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերագույն դատարանի նորընտիր դատավոր Բրետ Կավանոյի դեմ մեղադրանքները հնարովի են և կեղծ:
Սպիտակ Տանը տեղի ունեցած` դատավորի երդման արարողության ժամանակ Թրամփը դատավոր Կավանոյից ազգի անունից ներողություն է խնդրել նրա դեմ կազմակերպված «ստի վրա հիմնված ակցիաների համար»:
Ամերիկյան սենատը դատավորին ընտրել է Գերագույն դատարանի անդամ շաբաթ օրը, 50 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ: