Բախում արծավաշենցիների և ոստիկանների միջև․ վարչապետը հանդիպեց նրանց, բայց շատ բան չխոստացավ (տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի դիմաց բախում տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիների միջև։ Իրենց խնդրով տարբեր համայնքներից Երևան ժամանած քաղաքացիները ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ ոստիկանների կազմած պատն արգելք էր հանդիսանում նրանց համար՝ կառավարության շենքին մոտենալու համար։
Իրենց պահանջով կառավարության շենքի մոտ էին նաև Արծվաշենի բնակիչները, ովքեր վեճի բռնվեցին ոստիկանների հետ։ Վիճաբանության ժամանակ քաղաքացիներն ու ոստիկաններն սկսեցին քաշքշել միմյանց։ Ընդհանուր հրմշտոցների ու աղմուկի մեջ անհասկանալի էր, թե ով ում է հարվածում կամ հրում։
Այս հրմշտոցները հայտնի չէ, թե ինչով կավարտվեին, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանին չտեղեկացնեին իրավիճակի մասին, և նա դուրս չգար ակցիայի մասնակիցների հետ հանդիպման։ Թեև վարչապետը կոնկրետ լուծումներ չառաջարկեց խնդրին և խոստացավ արծվաշենցիներին ընդունել միայն հոկտեմբերի 2-ին, սակայն նրա հայտարարությունը փոքր-ինչ հանդարտեցրեց քաղաքացիներին։
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում