Մեկդարյա պատմություն ունեցող Time ամսագիրը նոր տեր ունի
Time ամսագիրը կրկին փոխում է իր տիրոջը: Այս ամսագիրը մեկդարյա պատմություն ունի և առավել հայտնի է իր « Տարվա մարդ» կոչումով, որն ամեն տարի հրապարակվում է 1927 թվականից ի վեր: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այս անգամ Time-ը գնում է ամերիկացի գործարար Մարկ Բենիոֆն իր կնոջ հետ: Ամսագիրը գնվել է 190 միլիոն դոլար գումարով:
Meredith մեդիահոլդինգը, որը վաճառել է ամսագիրը, նշել է, որ այն գնել ցանկացողները շատ են եղել, նույնիսկ նախագահ Դոնալդ Թրամփի վստահված անձը, սակայն ընտրվել է գործարար Բենիոֆը, քանի որ նա պարտավորվել է չմիջամտել ամսագրի խմբագրական գործընթացներին: