Ակտիվիստները պայթեցրին Ամուլսարի հանքարդյունաբերության հետ կապված միֆը․ բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
Մի խումբ ակտիվիստներ շարունակում են բողոքի ակցիան՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։
Նրանք այսօր՝ սեպտեմբերի 6-ին կարմիր և կանաչ փուչիկներով եկել էին կառավարության շենքի մոտ։
Կարմիր փուչիկների վրա, ակտիվիստների խոսքով, այն միֆերն էին գրված, որոնք իբր կարևորում են հանքի արդյունաբերությունը։
Ի նշան բողոքի՝ ակտիվիստները պայթեցրին բոլոր կարմիր փուչիկները։
Մանրամասները՝ տեսանյութում