Արծրուն Հովհաննիսյան. ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր սկսվում են Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների փորձերը, որոնք տեղի կունենան Սարդարապատ հուշահամալիրում։ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ, իսկ ցերեկը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր»։