«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները վրան են դրել ու փակել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը (ֆոտո)
«Մերժիր Սերժին» նախաձեռնության մասնակիցներն այսօր ըստ էության փակել են Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը. նրանք վրան են տեղադրել Մաշտոցի պողոտայում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ՝ երթևեկելի հատվածում:
Ակցիայի մասնակիցները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում ասել են, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում:
Ոստիկաններն ավելի ուշ հեռացրել են տեղադրված վրանը: Երթևեկությունն այս պահին վերականգնվել է մասամբ, իսկ մասնակիցները շարունակում են ակցիան արդեն փողոցում: