«Դու ո՛չ ցանել ես, ո՛չ վարել, դու միայն ուտել գիտես» (լուսանկարներ)
Կորյուն Շեկոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կից ներկայացնելով լուսանկարներ Վանաձորից: Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.
«ՀՀԿ-ական անասունությունը շարունակվում է:
Փրթում ենք Զորավար Անդրանիկ փողոցի կեսդարյա ծառերը:
Նվիրվում է Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման կապակցությանը: Նվիրվում է մարդկային բթությանը, էշությանն ու փթածությանը: Փաստորեն, կարելի է հաստափոր քաղաքապետ լինել, բայց մնալ նույն անուժ ու անձայն, գլխիկոր ենթարկվող մանրուքը և առանձնապես չտարբերվել նախորդ միջակությունից: Այ հիմա հասկանալի է ՀՀԿ-ական սերնդափոխության էությունը:
Հիշեցի խորհրդային շրջանի վրացական հայտնի «Զինվորի հայրը» ֆիլմի հերոսի խոսքերը. «դու ո՛չ ցանել ես, ո՛չ վարել, դու միայն ուտել գիտես»: Հը, հհկ-ական տզրուկ, դեռ քանի՞ ծառ ես կտրելու, որ բավարարվի ընչաքաղց ստամոքսդ:
Կուզեի տեսնել բացատրություն Վանաձորի քաղաքապետարանի «ծառակերներից», թե այս հսկաները ու՞մ էին խանգարում...»: