Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ինքը հանդիպի ինձ, Փաշինյանն իրեն կուտի․ Ռոբերտ Քոչարյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ, ինչո՞ւ են իրենց սև գործը մեկնարկել ուսումնական օջախներում Շահիդ ռաջայի նավահանգստում հրդեհի մարման վերջնական աշխատանքները Այսօր Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների «դատավարության» 28-րդ նիստը Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Էրդողանը հայտնել է Թուրքիայում 4 մլն փախստականների մասին, մեծ մասը՝ սիրիացիներ Լիբանանահայ երիտասարդը՝ դժբախտ պատահարի զոհ Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան ՀՀ հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ Մխիթարյան Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հութիներին օգնող ընկերությունների և նավերի նկատմամբ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը աստիճանաբար աճում էԷրդողանի նպատակն անսահմանափակ իշխանությունն է Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չտվեց իրեն ընդհատել ու խոսեց Արցախի մասին (տեսանյութ) Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդը պետք է լայնորեն լուսաբանվի․ ռուս դիվանագետներ Էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցը ընկել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Գյումրիում պարեկների են ծեծել. ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըՔաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ Վահե Դավթյան Ոգեկոչման արարողություն Բուխարեստում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Ուկրաինայի անչափահաս քաղաքացուն դեռ չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանը Էստոնիայի վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է՝ հավատարիմ են խաղաղության օրակարգին Սուրբ Աթոռին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել 23 հայերի, ազատ արձակման ուղղությամբ․ Վարդանյանի ընտանիք Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան ԱՄՆ-ն հայտարարել է, որ մարտի կեսերից ի վեր Եմենում հութիների թիրախներին 800 հարված է հասցրելՌԴ-ի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չկա. Փաշինյան Դանակով զինված քաղաքացին հարձակվել է շտապօգնության բրիգադի վրա Պատրաստ եմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԽ լուծարման համատեղ հայտը․ Փաշինյան (տեսանյութ) Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը Թրամփը վստահ է Իրանի հետ միջուկային գործարքի հնարավորության հարցումՀռոմի պապի ընտրության կոնկլավը կկայանա մայիսի 7-ին Ատելnւթյան խոսքը մեր երկրում բավական մեծ տարածում ունի. ՄԻՊ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ աշխատանքը Ճամբարակում կրակոց չեն լսել, բայց Սյունիքի գյուղերի ուղղությամբ դրանք չեն դադարում Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառին Ապրիլի 29-ին հոսանքազրկումներ կլինենՄեկ շաբաթում 21 ինքնասպանության փորձ է կատարվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտա-Խորենացի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկներում«Արցախ» կամերային նվագախումբը Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ հանդես կգա Սերգեյ Խաչատրյանի հետ«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՎատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ կոնկլավի նախապատրաստման համարՓաստաբանները միջնորդություն են ներկայացրել Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով` փորձելով օգնել դատախազությանը
Հասարակություն

Ախալցխայի հայկական դպրոցի հայ տնօրենը պոկել է դպրոցի հայատառ ցուցանակը (ֆոտո)

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովայի մասին NEWSPRESS.am-ի հրապարակումներն արդեն հասցրել են բավականին մեծ քննարկումների առիթ դառնալ։

Հիշեցման կարգով նկատենք, որ Ակոպովան դպրոցում հակահայկական տրամադրություն է ստեղծում, անգամ ուսուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե «երեխաների միջից Ցեղասպանության թախիծը պետք է հանել։ Ի՞նչ կարիք կա նրանց հիշեցնել 100 տարի առաջ տեղի ունեցածը»։

Ավելի սթափ ու սառը դատող մեր հայրենակիցներն, իհարկե, իրենց մեկնաբանություններում կարծիք են հայտնել Ակոպովայի ոչ հայանպաստ արարքի վերաբերյալ։ Իսկ որոշ ֆեյք օգտատերեր ու հատկապես տնօրենի ազգականները, մեկնաբանություն են թողել, թե իբր կայքը նյութը գրել է մեկ անձի պատմածով՝ այն էլ հարբեցող ինչ-որ մեկի, հակառակ կողմի կարծիքը չի հարցրել, և ընդհանրապես, հրապարակման մեջ ամեն ինչ սուտ է։ Սա բնական արձագանք է, բայց միանգամից պետք է հիասթափեցնենք նման «գրագիրներին»։

Նյութը գրելուց առաջ, NEWSPRESS.am-ը զրուցել է և՛ ծնողների, և՛ դպրոցում աշխատող ուսուցիչների հետ։ Պարզապես աղբյուրը չբացահայտելու իրավունքով, մենք չենք հայտնում նրանց անունները, քանի որ վերջիններս իրենք են խնդրել չբացահայտել իրենց, այն պարզ պատճառով, որ երեխան կարող է խնդիրներ ունենալ դպրոցում, իսկ ուսուցիչը՝ ազատվել աշխատանքից։ Կան նաև ձայնագրություններ այն մասին, թե ինչպես է տնօրենն ուսուցիչներին տվել վերոհիշյալ «հրահանգը»։ Ակոպովան ասել է․ «․․․Հերիք է ողբանք և լաց լինենք։ Թող այնտեղ տերտերը խաչքարի մոտ ինչ ուզում է, անի՝ մեր դպրոցը նման բաներ չի անելու․․․» (սա նրա խոսքից փոքրիկ կտոր է-հեղ.)։

Մենք, իհարկե, ունենք Սուսաննա Ակոպովայի «հերքումը», որով նա ավելի շատ հաստատում է, քան հերքում, որ դպրոցում հակահայկական տրամադրվածություն կա․ էլ ինչի՞ մասին է խոսքը։

Այնուամենայնիվ, այս անգամ ուզում ենք անդրադառնալ տնօրենի վարքագծի այն դրսևորումներին, որոնց ներկայացնողները չեն վախեցել բացահայտվելուց։

Հայերենի մասնագետ Աստղիկ Պետրոսյանն, օրինակ, պատմում է, որ արդեն 40 տարի Ակոպովնայի հետ աշխատում է այս դպրոցում։ Շատ մտերիմ են եղել, և խնդիրներ չեն ունեցել։ Ակոպովնայի՝ տնօրեն դառնալուց հետո, ամեն ինչ փոխվել է։ Տնօրեն ընկերուհին կրճատել է հայերենի ժամերը ու սկսել «հետապնդել» ուսուցչուհուն։

Մեզ հետ զրույցում Սուսաննա Ակոպովան ասաց, թե «Աստղիկ Պետրոսյանը նյարդային է», և բացատրեց՝ «նա չի լսում ինձ ու չի ենթարկվում»։

Անկեղծության համար պետք է ասել, որ այս պատասխանն ինքնին ողջամիտ չէ։ Հատկապես, որ մեր տեղեկությունների համաձայն՝ Պետրոսյանին բոլոր աշակերտները սիրում են, և նա իրեն երբեք սխալ քայլեր թույլ չի տվել։ Սա մի կողմից։

Մյուս կողմից էլ՝ ի՞նչ է նշանակում՝ ասել, թե «ուսուցիչն ինձ չի լսում կամ չի ենթակվում»․ ասել կուզի՞, թե Ակոպովան սրտկատիրական կարգե՞ր է հաստատել դպրոցում, և բոլորը նրան պետք է ենթարկվե՞ն և լսե՞ն, իսկ անհնազանդները դուրս շպրտվե՞ն շարքից։

Թեև Ակոպովան պնդում է, թե ինքն իրեն թույլ չի տա աշխատանքից ազատել Պետրոսյանին, բայց, ներեցեք, այդ դեպքում ինչո՞ւ է ամենուր հետապնդում նրան, արհամարհական տոնով խոսում նրա հետ ու դիմում Էթիկայի հանձնաժողով՝ Պետրոսյանին նկատողություն անելու համար (տնօրենն ինքն է այդ մասին ասել-հեղ․)։ Թե՞ նպատակ ունի անտանելի դարձնել Պետրոսյանի կյանքը դպրոցում, որպեսզի նա ինքն իր դիմումի համաձայն հեռանա աշխատանքից։

«Նման բան չի լինելու։ Ես ինչո՞ւ պետք է հեռանամ աշխատանքից»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Աստղիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ չի ընկրկելու տնօրենի առաջ։
Նաև հարկ ենք համարում նկատել, որ Ակոպովան խոսում է Պետրոսյանի՝ չենթարկվելու և նյարդային լինելու մասին, քանի որ Պետրոսյանը դեմ է նրա հակահայկական հայացքներին։ Եվ նման դեպքերում հանդես է գալիս «ընդդիմադիր» դիրքից։

«Ես ծնողների բանակ ունեմ, ովքեր կկանգնեն իմ կողքին և ինձ հետ թույլ չեն տա նրան դնել հայոց լեզվի վերջակետը։ Մյուսները ձայն չեն հանում, վախենում են, որ աշխատանքը կկորցնեն, իսկ ես չեմ վախենում, ես չեմ կարող լռել»,- ասում է Պետրոսյանը։

Տնօրենն սկսել է ամեն ժողովի մատ թափ տալ Պետրոսյանի վրա ու անգամ նրան «անշնորհք» է անվանել։

«Ազնիվ խոսք, կանգնած էի, ոչինչ չէի անում, պահակներն էլ էին այդտեղ, եկավ, նայեց վրաս ու ասաց՝ «անշնորհք»։ Դուրը չի գալիս, որ դեմ եմ խոսում ու թույլ չեմ տալիս արմատախիլ անել հայոց լեզուն»,- ասաց Պետրոսյանը։

Մեր տեղեկություններով՝ Ակոպովան թույլ սովորող աշակերտների ծնողներին ասում է, որ հանեն իրենց երեխաներին դպրոցից։ Այդ մասին նա արտահայտվել է, թե՝ «կեղտը հանեք դպրոցից»։

Հարկ է նկատել, որ Ակոպովան հանել է տվել դպրոցի հայատառ ցուցանակը։ Դպրոցի՝ հայերենով և անգլերենով ցուցանակը դարձել է վրացերեն-անգլերեն մակագրությամբ։

Սպորտի վարպետ Գևորգ Շուշանյանն էլ մեզ հետ զրույցում պատմում է, որ 1993 թվականից վարձակալությամբ վերցրել է դպրոցի դահլիճն ու մարզում է երեխաներին։ Բավականին առաջընթացներ են գրանցել, մրցումներից վերադարձել հաղթանակով։ Դպրոցի պատին նա փակցրել է սպորտի առաջնություններին մասնակցած ու հաղթած մարզիկների նկարները, որոնք Ակոպովան հանել է տվել՝ միայն իրեն հայտնի պատճառաբանություններով ու փակցրել իր «նախընտրած» երեխաների նկարները։

Բացի այդ, այս տարիների ընթացքում Գևորգ Շուշանյանը հասցրել է վերանորոգել մարզադահլիճն ու մարզվելու համար ստեղծել հարմարավետ պայմաններ։ Այժմ Ակոպովան այն փորձում է վերցնել մարզչի ձեռքից։ Նա սկզբում ցանկացել է պարի խումբ բացել՝ իր պարուսույց թոռնուհուն ապահովելով աշխատանքով, հիմա էլ ասում է, որ ուզում է այդ դահլիճում գրապահոց բացել։ Թե իրականում ո՞րն է տնօրենի շահագրգռվածությունը՝ մարզչից ազատվելու համար, դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ նա լիովին չարաշահում է իր դիրքը ու Վրաստանի հատուկ ծառայություններում նախկինում աշխատած ամուսնու օգնությամբ, կարողանում է հասնել իր նպատակներին։ Ակոպովնան ամուսնու թելադրանքով հաղորդում է տվել ոստիկանությանն առ այն, որ իբր Գևորգ Շուշանյանը վառել է Վրաստանի դրոշն ու վրացի երեխաներին չի վերցնում մարզելու։

«Ո՞նց կարելի է նման բան ասել, երբ ես չեմ արել նման բան, հաստատ։ Իսկ հետո էլ՝ ո՞վ ասաց, թե ես վրացի սաներ չունեմ, ինձ մոտ նաև վրացի երեխաներն են պարապում և բավականին առաջխաղացում ունեն»,- ասում է Շուշանյանն ու նշում, որ արդեն մեկ տարի տնօրենի հետ դատական գործընթացի մեջ են, բայց չի պատրաստվում ընկրկել ու պետք է ապացուցի իր անմեղությունը։ Մինչ այդ, նա խոստովանում է, որ Ակոպովայի կողմից հնչեցված անհիմն ու անտեղի վարկաբեկումներն անդրադառնում են իր սաների հաջողության վրա։

Այն, որ Վրաստանի իշխանության կողմից վերահսկողություն կա, և Ակոպովան չի ուզում հայտնվել «սև ցուցակում», անհերքելի ճշմարտություն է: Հարկ է նկատել նաև, որ նա արդեն այս հարցում չափի զգացողությունը կորցրել է և չարաշահելով իր դիրքն ու «կաշվից դուրս գալով»՝ փորձում է անել ավելին, քան իրենից պահանջվում է՝ մի կողմից հաճոյանալու, մյուս կողմից էլ՝ իր աթոռը պահելու և անձնական հարցերը լուծելու համար։

Վրաստանի իշխանությունը գուցե նրանից պահանջել է փակել Ցեղասպանության թեման դպրոցում, բայց քիչ հավանական է, որ պահանջեր պոկել դպրոցի հայատառ ցուցանակը, իսկ առավել ևս՝ անհնար է կարգադրեր, որ տնօրենը դպրոցը սարքի իր «դուքյանը»։
Այս ամենը ոսկե ձկնիկի մասին հեքիաթն է հիշեցնում, ու չի բացառվում, որ ամեն ինչի ձգտող Սուսաննան հայտնվի կոտրած տաշտի առաջ։

Շարունակելի․․․

Արմինե Մկրտումյան