Սոբչակը ջուր է լցրել Ժիրինովսկու վրա (տեսանյութ)
ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ջուր է լցրել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկիի վրա:
Դեպքը տեղի է ունեցել Россия 1-ի եթերում՝ նրանց բանավեճերի ժամանակ:
ՌԴ նախագահի թեկնածու Սերգեյ Բաբուրինի ելույթից ժամանակ Ժիրինովսկին փորձել է ընդհատել նրան։ Սոբչակը Ժիրինովսկուն հանգստանալու կոչ է արել:
Վերջինս Սոբչակին «ապուշ» է անվանել:
«Պետք չէ փողոցից այստեղ շուկայի կանանց բերել: Կեղտ է այս ամենը»,- ասել է Ժիրինովսկին:
Ի պատասխան նրա վիրավորանքների` Սոբչակը ջուր է լցրել Ժիրինովսկու վրա:
«Թող այս այլանդակը բերանը փակի»,-վրդովվել է Ժիրինովսկին։