Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Ուղղաթիռը, որում գտնվել Է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, վթարի է ենթարկվել կոշտ վայրէջքի պատճառով: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։
Հաջողվել է զանգահարել ուղղաթիռի անձնակազմին, հավանականությունը մեծ է, որ ոչ ոք չի զոհվել։
Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարները, որոնք թռչել են ավտոշարասյան մյուս երկու ուղղաթիռներով, բարեհաջող տեղ են հասել։
Կոշտ վայրէջքի վայրի որոնումը բարդանում է եղանակի պատճառով։
Նշվում է, որ ուղղաթիռում է եղել նաև Իրանի ԱԳ նախարարը։