Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը (տեսանյութ)
Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմինՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններԴեմ ես խավարին` լույս վառիրՊարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի (տեսանյութ)Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (լուսանկարներ)
ՔՊ-ականը 5 անգամ խմբագրել է կռիսների՝ ճոճվող նավից թռչելու մասին իր գիշերվա գրառումը (լուսանկարներ)
Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա
Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար Ուկրաինական անօդաչուները հարվածել են Բելգորոդին. կան զոհեր և վիրավորներ«Անթույլատրելի է օտարածին հայտարարություններով կեղծել պատմական արդարությունը». Չեխիայի «Ուրարտու» հայ-չեխական միությունն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՖանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից. Վահե ՀովհաննիսյանՍիրիայում սպանվել է Հեզբոլլահի ներկայացուցիչըԵրևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշերՈղջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով է խաղում, մյուսը՝ թղթե ինքնաթիռով (տեսանյութ,լուսանկարներ)
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր վերսկսվել է ժամը 11:00-ից
Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային (լուսանկարներ)Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԲրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-իՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ինՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՍրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է ու դրա համար են խառնվել իրար․ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությունների մասին
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. ՊՆ
5 իրավապաշտպան հայտարարություն է տարածել մայիսի 9-ին ընդառաջ Հալաբյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը (լուսանկարներ)Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն ԹորոսյանԵս հավատում եմ Սրբազանին. ոստիկանը թող ինձ էլ հարվածի. ԱԱԾ նախկին տնօրենի ժ/պՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են տեղումներՔամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր (լուսանկարներ)«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ-2024»-ի բացման պաշտոնական արարողությանը«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիՓաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. ՂազարյանԴեպի Երևան երթը կմեկնարկի Սևանի թերակղզու խաչմերուկից՝ 11։00-ինԱյսօր՝ ժամը 10։00-ին, «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին
Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տավուշի հատվածի «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտումներով է․ ԹաթոյանՀայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ ԱնանյանՁեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, պարզապես ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ ՍրբազանԻնչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018թ․-ին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների․ ԱբրահամյանԱրարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանըՍա ժողովրդի, ժողովրդային, պարզ, ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ո՞ւր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. մի՞թե, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. ԻշխանյանԹերթում եմ ադրբեջանական և դե-ֆակտո իշխանություններին ծառայող հայկական մամուլը, մեկից մեկ նույն ատելությունն ու քարոզ է հայերի նկատմամբ. թյուրքագետ

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է, և, ճակատագրի դառը հեգնանքով, հայ ժողովուրդն ընդամենը մեկ դար անց կանգնած է նույն իրավիճակի առաջ։ Այս անգամ արդեն հայկական ազգանուններ ունեցող «երիտթուրքերի» ձեռքով է ցեղասպանվում և հայրենազրկվում հայ ժողովուրդը։

Ընդհանրապես, Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների և ներկայիս ՀՀ կառավարիչների միջև բազմաթիվ անհատականացնող նմանություններ կան, իսկ գործելակերպի տրամաբանությունն ու բովանդակությունը գրեթե մեկին մեկ համընկնում են։ Անգամ երիտթուրքերի կողմից իրականացված հեղաշրջումն ու 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխությունը քարոզչական և գաղափարական նույնականացում ունեն։ Ավելին, երիտթուրքերի կողմից իրականացված հեղափոխության հետևանքը հայ ժողովրդի համար 100 տոկոսով նույնական է 2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքների հետ։

Վերը ասվածը մերկապարանոց չլինելու համար թվարկեմ մի քանի համընկնող պատճառ և հետևանք. օրինակ, երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանության իրականացման առաջին փուլում թիրախավորվել էին Օսմանյան կայսրության հայ մտավորականությունը կամ, այլ կերպ ասած, պոտենցիալ առաջնորդող էլիտան։ 2018-ի իշխանազավթումից հետո նիկոլական խուլիգանախմբի կողմից թիրախավորվեցին անվանի գեներալներ, հայկական ԶՈՒ-ն որպես համակարգ, նախկին բոլոր նախագահները, Հայ Առաքելական եկեղեցին, ընտանեկան և բարոյական արժեքները, ավանդական սովորույթներն ու ընկալումները։ Ընդամենը կարճ ժամանակ անց նիկոլական խուլիգանախմբի կողմից ստեղծված ատելության մթնոլորտի հետևանքով Հայաստանում հեղինակազրկվեցին բոլոր նշված հասկացությունները, կայացած կառույցներն ու անհատները։ Քաղաքական, ռազմական և մշակութային էլիտան, բարոյական արժեհամակարգը վերացնելով խուլիգանախումբն անցավ երկրորդ կարևոր հանգրվանին, որը 1915 թվականին գրեթե նույնությամբ իրականացրել էին երիտթուրքերը. խոսքը հայ տղամարդկանց բնաջնջելու մասին է, որը երիտթուրքերն իրականացրեցին ցեղասպանության ընթացքում և որը ցեղասպանության լավ պլանավորված առանցքային գործողություններից էր։ Նիկոլական խուլիգանախումբը 44-օրյա պատերազմի ընթացքում, մի քանի անգամ ունենալով պատերազմը կագնենցնելու հնարավորություն, ոչ միայն չկանգնեցրեց պատերազմը, այլև հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր վիրավորներ տալուց հետո ցինիկաբար հայտարարեց, որ այդ զոհերը եղան միայն նրա համար, որ իրեն «դավաճան» չասեն։

Երիտթուրքերի կողմից 109 տարի առաջ իրականացված ցեղասպանության վերջնական փուլը հայերին սեփական բնակավայրերից տեղահանելն էր և այդ տեղահանության ընթացքում իրականացված մասսայական սպանդը։ Այս համատեքստում նիկոլական խուլիգանախմբի գործողություններն անշեղորեն համընկնում են երիտթուրքերի իրականացրածի հետ։ Նախ, 2020-ի դավադիր պատերազմի ընթացքում նիկոլական խուլիգանախումբը «կորցրեց» բազմաթիվ բնակավայրեր Արցախում, իսկ արդեն պատերազմից հետո առանց մի կրակոցի հանձնեց Արցախի ազատագրած բնակավայրերը՝ արցախցիներին թողնելով շրջափակման մեջ։ Կարճ ժամանակ անց խուլիգանախմբի լուռ համաձայնությամբ Արցախի հայ բնակչությունը տեղահանվեց հազարամյակներով իր բնօրրանը դարձած Արցախից։ Այդ ընթացքում նիկոլական խուլիգանախումբը տարածքներ զիջեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ Սյունիքի մարզից, Գեղարքունիքից, իսկ այսօր արդեն ստորագրությամբ հանձնում է Տավուշի մարզի գյուղերն ու միջպետական ճանապարհները։

Ավելի հակիրճ լինելու համար չեմ թվարկում երիտթուրքերի և նիկոլական խուլիգանախմբի գործողությունների միջև առկա նմանությունների շարքը, բայց, հաշվի առնելով պահի էմոցիոնալությունն ու գետնի վրա գործող խուլիգանախմբի կարկառուն ներկայացուցիչներին, չեմ կարող չկենտրոնանալ մի շատ աչք ծակող նմանության, ես կասեի՝ նույնականացման վրա։ Վերջին օրերին նիկոլական հանցավոր խուլիգանախմբի ներկայացուցիչներից ամենաապականվածները գործուղվում են Տավուշ իրենց երիտթուրքական գործելակերպը մերժող քաղաքացիներին սադրելու նպատակով։ Այդ ներկայացուցիչների մեջ առավել ակտիվ է տավուշեցի Վահե Ղազարյանը, որը հանդիսանում է ՀՀ ներքին գործերի նախարարը և որի ղեկավարած կառույցի ծառայողներն իր երիտթուրք պաշտոնակից Թալեաթ Փաշայի աշխատակիցներից ոչնչով չեն տարբերվում՝ հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Վահե Ղազարյանը և Թալեաթ Փաշան շատ նմանություններ ունեն իրենց գործունեության և հատկապես հայ ժողովրդի նկատմամբ իրենց ղեկավարած կառույցների վերաբերմունքով, շատ հատկանշական է այս օրերին Ղազարյանին սեփական հայրենիքը հանձնելու առաջամարտիկի դերում տեսնելը։ Ի վերջո, ինչպես 109 տարի առաջ երիտթուրքերին չհաջողվեց վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին, այնպես էլ նիկոլական խուլիգանախմբին չի հաջողվելու փակել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմության էջերը, բայց պատմության մեջ այս զուգահեռները շատ օգտակար նշանակություն են ունենալու։

Հայ ժողովուրդն արձանագրելու է Էնվերի, Թալեաթի, Ջեմալի, երիտթուրքերի և Նիկոլի, Վահեի, Ալենի ու խուլիգանախմբի միջև առկա նվազագույնը պատշաճ իրավահաջորդի (եթե ոչ գենետիկ երիտթուրքի) առկայությունը։ Այդ գործընթացն այլընտրանք չունեցող գործընթաց է, ինչպես 1915-ից հետո, 2018-ից հետո ևս հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ Էնվերի և Թալեաթի ոչ կենսաբանական թոռնիկները ստանալու են իրենց պատիժը Հայկական արդարադատության առաջ։ Ընկե՛ր ջան, գինի՛ լից…
Հ.Գ. Իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Տավուշում հայրենիքի հանձնումը մերժող եղբայրներին և քույրերին։ Խորն ափսոսանքով եմ բանտային պայմաններում հետևում տեղի ունեցող բողոքի դրսևորումներին, բայց մենք բանտարկված ենք հենց դրսում չլինելու համար։ Ուժ ու կորով եմ մաղթում գիշեր-ցերեկ մերօրյա երիտթուրքերի դեմ պայքարի ելած քաղաքացիներին և հուսով եմ` շատ շուտով յուրաքանչյուր հայ դուրս կգա փողոց։ Վճռականությու՛ն, անձնազոհությու՛ն, հաղթանա՛կ…

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ
24.04.2024»։