Ձերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը
ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն։
Թիմուր Իվանովը պաշտպանության փոխնախարար է նշանակվել նախագահի հրամանագրով 2016 թվականի մայիսին։
Մինչ այդ՝ 2013-2016 թվականներին, նա ՊՆ դուստր ձեռնարկության «Օբորոնստրոյ»-ի գլխավոր տնօրենն էր։ Ընկերությունը մասնագիտացած է զինվորականների համար բնակարանների, ինչպես նաև սոցիալապես նշանակալի և ռազմավարական նշանակության ռազմական օբյեկտների կառուցման մեջ: