Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան

Ստեփանավան կատարած այցի ժամանկ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն։
Նրա խոսքով՝ ռուսական հենակետերը Տավուշի մարզում հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով, իսկ հիմա այդ իրադրության էական փոփոխություն է տեղի ունենում։ Ըստ նրա՝ սահմանը հանձնվելու է սահմանապահներին։
«Ըստ էության՝ առաջնագիծ չունենք, ունենք սահման»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանը համոզված է, որ Տավուշում սահմանազատման գործընթացից հետո, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան փոխգործակցել։
«Ինչ վերաբերվում է պաշտպանության խնդրին` մենք մեր անելիքները սեղանին չենք փռելու և կամեռաների առաջ չենք ասելու. խնդրում եմ սադրանքների չտրվել»,–ասաց Փաշինյանը։