ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ իրավապաշտպանԹուրքիայում սկսել են նոր անօդաչուների և տանկի արտադրությունԹուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ. Սուրեն Սուրենյանց11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (տեսանյութ)«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկարներ)Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյանը լուսանկարներ է հրապարակել
Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Խորհուրդ ենք տալիս ԱԺ ամբիոնը պոպուլիստական և իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել. Կապանի քաղաքապետը` ՔՊ-ական պատգամավորին Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիրՎայոց ձորի մարզում «ՈւԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավորՈ՞ր դեպքում դուրս կգաք փողոցային պայքարի հանուն իշխանափոխության. «GALLUP»-ի հարցը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Անբարոյական սուտ եք ասում. ՔՊ-ական պատգամավորը` ընդդիմությանը․ իրավիճակը ԱԺ-ում լարվեց (տեսանյութ)Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերումՄարդու մեռնելն ա գալիս, էս մարդիկ՝ ուրախ-զվարթ. վաղը ձեր երեխեքին ի՞նչ եք պատմելու, որ մասնակցել եք Հայաստանի հանձնմա՞նը. Գառնիկ Դանիելյանը` ոստիկաններին (տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿԻրանի բանտերում զանգվածային մшհшպшտիժներ են տեղի ունեցելՊայթյուն` Արցախի պողոտայում. կան տուժածներԵրևանի Կենտրոնը նոր թաղապետ ունի, հին թաղապետը` նոր պաշտոն. Ավինյանի որոշումները
Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. Երկրորդ նախագահի գրասենյակը հերքում է Բագրատ Սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման լուրը
Ոստիկաններն այսօր էլ արգելեցին Սրբազանին մտնել Կիրանց (տեսանյութ)Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երևանում հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցըԻրաքի իրանամետ շարժումը ռմբակոծել է Թել ԱվիվըԳեղամ Նազարյանն առաջարկում է Տավուշի մարզկենտրոնն Իջևանից տեղափոխվի Կիրանց (տեսանյութ)Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակՄիջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր․ կտեսնեք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե․ Վարդան ՈսկանյանՈստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է հօգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. ԱբրահամյանԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ․ Վահե  ՀովհաննիսյանՊակիստանում ավտոբուսն ընկել է ձորը. կա 20 զոհ և 20 վիրավորԱնկախ նրանից, որ Երեւանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում. Սուրեն ՊետրոսյանԴրամի փոխարժեքը՝ մայիսի 3-ին Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել...Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբԹուրքիայում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ գյուլենականներ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԿարեն Անդրեասյանի խնդրահարույց և աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»Իսրայելը հարձակում է գործել Դամասկոսում. կան վիրավորներ
Կարեն Ջալավյանը` Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմից (տեսանյութ)
Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածՀայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ»ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․ «Հրապարակ»
Հասարակություն

38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում

Ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գեղակերտ գյուղի բնակիչ, 62-ամյա Ն. Ալեքսանյանն է։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկանները, մեկնելով գյուղ, պարզում են, որ Ն․ Ալեքսանյանը հիվանդանոց է տեղափոխվել  ընտանիքի անդամների ուղեկցությամբ, իսկ արդեն դեպքի վայրում՝ Թումանյան փողոցի տներից մեկում, հայտնաբերվում են արնանման հետքեր։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ նույն օրը նշված տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ն․ Ալեքսանյանի տղան, 38-ամյա Վահե Ալեքսանյանը խոհանոցային դանակով մի քանի հարվածներ է հասցնում հոր կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվում է հիվանդանոց։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին  ոստիկաններն ու քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որով հայտնում են, որ Ն․ Ալեքսանյանը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է։

Մինչ դեպքի վայրում քնննչական խումբը զննություն էր կատարում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում կասկածյալի հիմնական գտնվելու վայրի մասին ու մեկնելով ենթադրյալ վայր՝ հարևան գյուղ, այնտեղ փնտրողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում ու վնասազերծում են նրան և տեղափոխում Ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կասկածյալը ոստիկանության Վաղարշապատի բաժնից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։