ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից

Միացյալ Նահանգները ծանուցել է Նիգերին, որ շուտով այնտեղից դուրս կբերի իր հազար զինվորականներին:
Այս մասին հայտնում են New York Times-ի լրագրողը և Reuters-ը։
«ԱՄՆ-ը տեղեկացրել է Նիգերին, որ առաջիկա ամիսներին դուրս կբերի 1000 ամերիկացի զինվորական»,- գրել է NYT-ի լրագրող Էրիկ Շմիթը սոցցանցում։
Reuters-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրը, գրում է, որ ուրբաթ օրը կայացած հանդիպմանը պետքարտուղարության փոխղեկավար Քուրթ Քեմփբելը և Նիգերի վարչապետը համաձայնության են եկել երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու շուրջ։