Պետք է լինի սահմանը, որից ներս տարածքը չափելի է՝ սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից․ Առաքելյան 1 օր ջուր չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում Արագածավանում մեքենան հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան Շուրջբոլորը կալանավորված են քաղաքական նկատառումներով․ ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան Մալյանը կլինի ազատության մեջ․ թող մտածեն նրանք, որ ազատազրկված են հոգով ու խղճով․ Արսեն Բաբայան AntiFake-ի խմբագրությունը դատապարտում է Վերաքննիչի՝ կալանքի դեմ բերված բողոքը մերժելու որոշումը Նարեկին ազատազրկել են ազնիվ քաղաքացիական, հայրենասիրական, համարձակ դիրքորոշում ունենալու համար Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ․ հայտնաբերվել են արյունոտ քարեր ՀՀ իշխանությունները Կիրանցում պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ. քառակուսի մմ տարածք Գրել են՝ 2 որդի ունեմ, ազատել եմ բանակից, մարդու ծիծաղ է գալիս․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը մեզ 60% գարանտիա է միայն տվել. Կիրանցի ղեկավար (տեսանյութ) Վրաստանի ԱԺ-ի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել․ իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ-ն անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի հետ պատերազմի մասինԸնդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել․ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ 44-օրյա պատերազմի մասնակիցը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսում Երևանի շատրվանները գործարկվեցին ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում Ինձ վիրավորողների նկատմամբ ոչ թշնամանք, ոչ ատելություն չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք՝ ԱրմավիրումԱյցելել ենք Նոյեմբերյանում տեղի ունեցած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի հայրենակիցներին. Մանուկյան Հանրության մեծ մասը չի գիտակցում, որ մասնակից է իր ինքնութենական, կենսական տարածքի ոչնչացմանը․ Լիլիթ ԳալստյանՎանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիԱյս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)«Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ«Իմ որդուն եմ կորցրել, իմ երկիրն եմ կորցրել, ինձ սնուցողն եմ կորցրել». զինվորի մայր (տեսանյութ)
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Քարվաճառում բեռնատար է շրջվել, Թուրքիայի քաղաքացի է մահացել (տեսանյութ)Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՄենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության Հերի'ք է ԱԺ ամբիոնից վարկաբեկեք իմ սրբությունները. Շպռոտ (տեսանյութ)Ադրբեջանին ձեռնտու չէ հիմա պատերազմ սկսել. իր ծրագիրն անում է Փաշինյանի ձեռքով. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Չինաստանում ավտոմայրուղի է փլուզվել. կան տասնյակ զոհեր ու վիրավորներԱսում էր` ձեռքս կկտրեմ, մի միլիմետր հող չեմ տա. Գառնիկ Դանիելյանը` Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)«Եղեք զգոն». Կուրսկի նահանգապետը հայտնել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի վտանգի մասին Հայկ Մարությանը միաձայն՝ 383 կողմ ձայներով ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Գտնվում ենք ոստիկանությունում, սպասում ենք, որ իջնեն, Արթուր Սուքոյանին ձերբակալեն. փաստաբաններ
Մեր Տավուշն այստեղ է, այս դահլիճում․ Հայկ Մարության (տեսանյութ)Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներԾովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնելՄասիսից Հայրենիքի մայրեր` նահատակ հերոսների ծնողներ են ժամանել Կիրանց (տեսանյութ)Թուրքիան գործողություն կիրականացնի Իրաքում
Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան. «Փաստինֆո»
Ռետրո մեքենաների շքերթ` Երևանում (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. փաստաբաններԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետՎթար Արարատում. մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է

Ալիևն ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանը երեկ Տավուշ կատարած այցի ժամանակ կրկին մտել էր սրտացավի, հոգատարի, անկախության ու անվտանգության պաշտպանի կեղծ դերի մեջ, իսկ իրականում եղել ու շարունակում է մնալ խրոնիկ ստախոս։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը.

«Անցնենք մի քանի դրվագներով։ Փաշինյանը նշում է, որ հերթական միակողմանի զիջումը 100 անգամ կբարձրացնի այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը։ Հիշեցնեմ, որ նույն Փաշինյանը 2022 թվականի ապրիլին, երբ Արցախի հարցում նշաձող էր իջեցնում, աննախադեպ միջազգային կոնսոլիդացիա էիր խոստանում, դա ավարտվեց 10 ամսյա դաժան բլոկադայով, 2023 թվականի հարձակմամբ, հարյուրավոր զոհերով, 120 հազարի հայի տեղահանմամբ ու մեր բոլորիս հայրենազրկմամբ։ Մեր երեսուն տարվա պայքարը արժեզրկվեց արագ տեմպերով՝ մեր աչքի առաջ։

Նույնը Նիկոլ Փաշինյանն անում է հիմա Տավուշում՝ շարունակ մեջբերելով միջազգային հանրությանը։ Այդ հանրության համար Արցախը, կամ նախկին ԼՂԻՄ-ը վիճելի տարածք էր, հակամարտություն, որի ժամանակ ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց դա երբեք՝ Ադրբեջանի տարածք չէր, Փաշինյանը դա դարձրեց Ադրբեջանի տարածք: Այդ հանրությունը խաղաղ կարգավորման կոչեր էր անում անգամ 2020 թվականի պատերազմից հետո, իսկ Փաշինյանը իր քաղաքական տեքստերով ամրագրեց պատերազմով ձևավորված իրողությունները։ Այս ստերի շարքը անվերջ է, բայց նաև շատ կարևոր՝ Արցախի հարցում։ Նույ Փաշինյանը Արցախի հետ միասին նաև զիջումների գնաց Հայաստանի համար կենսական կապուղիների հարցում՝ մատուցելով դա «անկլավներ» անվան տակ։

Հիմա նույնը արվում է Տավուշի հարցում, նույն սուտ խոստումները, միջազգայինների վրա բարդելու մոլուցքը, մինչդեռ պարզ մեխանիզմն է գործում՝ Ալիևն ասում է, Փաշինյանը անում է։ Անում է դա ամենաստոր ձևով՝ սկզբում սպառնալով պատերազմով, հետո խոստանալով խաղաղություն ու առևտուր։

Ի՞նչ առևտուր։ Երասխում անգամ գործարան չկարողացաք կառուցել, հիմա առևտրից եք խոսում՝ մինչդեռ իրականում խորացնում եք Հայաստանի շրջափակումը՝ նաև Ադրբեջանի վերահսկողությանը փորձելով զիջել ՀՀ-ն Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհները։

Նաև ասեմ, որ այս տարվա հունվարին Ալիևը շատ անկեղծորեն ասել էր քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո արդեն ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ։ Սա Հայաստանի օկուպացիայի ու Հայաստանը խեղդելու ծրագիր է։ Տավուշից ոչ մի սահմանազատում էլ չի սկսում, ոչ մեկ էլ սահմանազատման տրամաբանության շուրջ կոմպրոմիս ձեռք չի բերել, ոչ էլ քարտեզ կա ֆիքսված։ Տավուշից փորձում են սկսել Հայաստանի գլխին նոր էքզիստենցիալ վտանգներ բերելու գործընթացը։ Այդ ամենն արվում է «գյուղի տղա», «էդտեղի տղա» Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։

Նրա ստախոս լինելը արդեն վաղուց է ակնհայտ, իսկ եթե այդքանով հանդերձ մենք չենք կոնսոլիդացվում նրան հեռացնելու ու այս վտանգները կանխելու օրակարգով, ուրեմն եկեք հետո ոչ մի միջազգայինի վրա մեղք չբարդենք, բայց այդ ամենի հետևանքները քաղելու է մեզանից յուրաքանչյուրը՝ 100-ատիկ ավելի ծանր ու դաժան, քան ուզում ենք պատկերացնել․․․»: