Դե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Կաթողիկոսն ընդունել է Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակԱմերիկացիներն ու ռուսները Նիգերում գտնվում են նույն ռազմաբազայում2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի. Արտակ Բեգլարյանը 44-օրյայից դրվագ է ներկայացրել ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ իրավապաշտպանԹուրքիայում սկսել են նոր անօդաչուների և տանկի արտադրությունԹուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ. Սուրեն Սուրենյանց11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (տեսանյութ)
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկարներ)
Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյանը լուսանկարներ է հրապարակել
Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Խորհուրդ ենք տալիս ԱԺ ամբիոնը պոպուլիստական և իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել. Կապանի քաղաքապետը` ՔՊ-ական պատգամավորին Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիրՎայոց ձորի մարզում «ՈւԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավորՈ՞ր դեպքում դուրս կգաք փողոցային պայքարի հանուն իշխանափոխության. «GALLUP»-ի հարցը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Անբարոյական սուտ եք ասում. ՔՊ-ական պատգամավորը` ընդդիմությանը․ իրավիճակը ԱԺ-ում լարվեց (տեսանյութ)Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերումՄարդու մեռնելն ա գալիս, էս մարդիկ՝ ուրախ-զվարթ. վաղը ձեր երեխեքին ի՞նչ եք պատմելու, որ մասնակցել եք Հայաստանի հանձնմա՞նը. Գառնիկ Դանիելյանը` ոստիկաններին (տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿԻրանի բանտերում զանգվածային մшհшպшտիժներ են տեղի ունեցելՊայթյուն` Արցախի պողոտայում. կան տուժածներԵրևանի Կենտրոնը նոր թաղապետ ունի, հին թաղապետը` նոր պաշտոն. Ավինյանի որոշումները
Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. Երկրորդ նախագահի գրասենյակը հերքում է Բագրատ Սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման լուրը
Ոստիկաններն այսօր էլ արգելեցին Սրբազանին մտնել Կիրանց (տեսանյութ)Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երևանում հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցըԻրաքի իրանամետ շարժումը ռմբակոծել է Թել ԱվիվըԳեղամ Նազարյանն առաջարկում է Տավուշի մարզկենտրոնն Իջևանից տեղափոխվի Կիրանց (տեսանյութ)Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակՄիջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր․ կտեսնեք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե․ Վարդան ՈսկանյանՈստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է հօգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. ԱբրահամյանԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ․ Վահե  ՀովհաննիսյանՊակիստանում ավտոբուսն ընկել է ձորը. կա 20 զոհ և 20 վիրավորԱնկախ նրանից, որ Երեւանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում. Սուրեն ՊետրոսյանԴրամի փոխարժեքը՝ մայիսի 3-ին Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել...Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբԹուրքիայում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ գյուլենականներ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԿարեն Անդրեասյանի խնդրահարույց և աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»

Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ․ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով կժամանի Երևան

Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Մեկօրյա այցի ընթացքում Տոկաևը կհանդիպի ՀՀ վարչապետի և նախագահի հետ։

ՀՀ այցին ընդառաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ նշելով, որ Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ։

-Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ, այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ղազախական հարաբերությունների զարգացման ներկայի դինամիկան։

-Այս տարին հիրավի առանձնահատուկ ու խորհրդանշական է երկկողմ հարաբերությունների համար՝ թե՛ նշանակալից ամսաթվերով, թե՛ իմաստալից բնույթով։

Ղազախստանի և Հայաստանի կողմից 1999 թվականին ընդունված հիմնարար միջպետական փաստաթուղթը՝ Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը, հուսալի հիմք դրեց ղազախ-հայկական բազմակողմ հարաբերությունների համար։ Այս տարիների ընթացքում մենք խստորեն պահպանել ենք դրա դրույթները՝ ամեն կերպ ընդլայնելով ու խորացնելով կապերը մեր երկրների ու ժողովուրդների միջև։

Ներկա փուլում Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրվում են բաց քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության դինամիկ աճով, մշակութային և հումանիտար շփումների համակողմանի զարգացմամբ։

Մեր երկրները միջազգային հարթակներում համատեղ աշխատանքի դրական փորձ են կուտակել։ Միջազգային տարբեր կառույցներում առաջադրվելիս՝ մեր նախաձեռնություններն ու թեկնածություններն ստանում են փոխադարձ աջակցություն: Սերտ փոխգործակցություն է հաստատվել այնպիսի բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությանը։

Համակարգված զարգանում է միջխորհրդարանական գործընկերությունը։ Դինամիկ իրականացվում է փոխգործակցությունը միջկառավարական մակարդակով։

Իրավական և պայմանագրային դաշտն աստիճանաբար ընդլայնվում է: Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր։

Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հիմքը առևտրատնտեսական համագործակցությունն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ։ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով։ Իհարկե, առևտրի ծավալները չեն համապատասխանում մեր ներուժին, բայց դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված երկրների միջև բարդ տրանսպորտային լոգիստիկայի հետ։ Այնուամենայնիվ, արտահանման-ներմուծման հնարավորությունները վկայում են փոխադարձ առևտրի զգալի ընդլայնման լուրջ ներուժի առկայության մասին։ Դրա բացահայտ վկայությունն էր վերջերս Երևանում Ղազախստանի և Հայաստանի ձեռներեցների մասնակցությամբ կայացած բիզնես ֆորումը։

Միջպետական փոխգործակցության առանցքային ինստիտուտն Առևտատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն է: Ի դեպ, դրա ստեղծման օրվանից ևս անցել է 25 տարի։

Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական արտահայտությունն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը։

Վստահ եմ, որ կապերի ընդլայնմանը կնպաստեն նաև Աստանայի և Երևանի, ինչպես նաև այլ քաղաքների միջև քույր-քաղաքի կարգավիճակի ստեղծման ծրագրերը։

Գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստում է 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթների բացումը։ Միաժամանակ, ծառայողական այցերի և գործուղումների ավելացման մեր ծրագրերը պահանջում են ուղիղ չվերթների հաստատում երկու մայրաքաղաքների միջև։

Գործնական բնույթ ունի նաև մշակութային և հումանիտար ոլորտը, որն ընդգրկում է արվեստը, սպորտը, զբոսաշրջությունը, կրթությունը, առողջապահությունը և շատ ավելին։

Ընդհանուր առմամբ, բարեկամության, վստահության և փոխըմբռնման վրա խարսխված ղազախ-հայկական հարաբերությունների մակարդակը համընկնում է երկու ժողովուրդների շահերին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաբնույթ կապերի ողջ շրջանակին։

-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, հայ-ղազախական համագործակցության ապագան: Փոխգործակցության գերակա ո՞ր ոլորտները կառանձնացնեք և ինչպե՞ս կգնահատեք, մասնավորապես, տնտեսական հարաբերությունները։

-Ինչպես արդեն նշել եմ, առկա է տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա խորացման մեծ ներուժ:

Ուրախալի են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հաջողությունները։ Ձեր երկիրն ակնառու արդյունքներ է արձանագրում տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում՝ ապահովելով զարգացման բարձր տեմպեր ԵԱՏՄ երկրների մեջ։ Դրա հաստատումն է Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի աճը՝ 8,7 տոկոս՝ գնաճի նվազագույն մակարդակով (սպառողական գների աճը կազմել է ընդամենը 2%)։

Այս առումով մենք չափազանց կարևորում ենք տնտեսական կապերի հետագա համակողմանի զարգացումը։

Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։

Դրանք մետալուրգիական, նավթաքիմիական, սննդի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսական արդյունաբերության արտադրանքներ են։

Հաշվի առնելով, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր՝ կարևոր եմ համարում ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերները նույնպես ունեն նմանատիպ առաջարկներ։

Հեռանկարային է նաև արդյունաբերական համագործակցությունը։ Մեզ համար կարևոր է ստեղծել մեր երկրները կապող համատեղ նախագծեր։

Մեր ներդրումային համագործակցությունը ինտենսիվ զարգացման և խթանման կարիք ունի։ Այսօր Ղազախստանում բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել։ Առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար։

Մեծ հնարավորություններ ենք նկատում նաև թվայնացման ոլորտում։ Ղազախստանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ վերափոխվելու ու դառնալու եվրասիական տարածքի ամենամեծ թվային հանգույցներից մեկը։ Միայն վերջին 3 տարվա ընթացքում մեր ՏՏ ծառայությունների արտահանումն աճել է 3 անգամ՝ հասնելով 500 մլն դոլարի։ 2026 թվականին այն պետք է հասնի առնվազն 1 միլիարդ դոլարի։

Տնտեսական համագործակցության խորացման կարևոր գործոն է մեր երկրների միջև ծախսարդյունավետ և արագընթաց ցամաքային լոգիստիկայի ձևավորումը։ Օդային հաղորդակցության ընդլայնումը բիզնեսի և քաղաքացիների համար կապահովի շարժունակություն և նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջության ոլորտում։

Իմ նշած բոլոր ոլորտները պետք է դառնան տնտեսական փոխգործակցության անբաժանելի բաղադրիչներ։ Ունենալով բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ դրանք կնպաստեն հարակից այլ ճյուղերի զարգացմանը։

Ուղիղ պատասխանելով Ձեր հարցին՝ ես մեր հարաբերությունների ապագան տեսնում եմ ընդունված երկկողմ պարտավորությունների խստիվ պահպանմամբ և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի և համագործակցության ամրապնդմամբ, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում շփումների խորացմամբ։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։