Լոռու մարզում վաղը պայթեցման աշխատանքներ են կատարվելու
ՆԳՆ-ն հայտնում է, որ ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 20։00-ն ընկած հատվածում /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն կիրականցնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Խնդրում ենք չանհանգստանալ։