Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն կտրուկ էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 11-ին, կազմել է 391.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.04 դրամ (նվազել է 4.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.85 դրամ (նվազել է 4.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.18 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-393.5 դրամով, վաճառվում է 397-399 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 413-419 դրամով, վաճառվում է 426-431 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.92-4.19 դրամով, վաճառվում է 4.24-4.43 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 393-394 դրամով, վաճառվում՝ 397-398 դրամով:
Եվրոն գնվում է 422-423 դրամով, վաճառվում է 429-430 դրամով:
Ռուբլին գնվում է 4.17 դրամով, վաճառվում է 4.22-4.25 դրամով: