Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգինՈղբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից (տեսանյութ) Պենտագոնը զենքի արտադրության հարցում շատ լուրջ խնդիրներ ունիԷս պահին էլ են խոցելի Կիրանց գյուղն ու դպրոցը, Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է.Փաշինյանը պատասխանել է իր հեռացման պահանջներին Երբ ՀԱՊԿ-ը իր պարտքը չի կատարում, ու մենք էլի չենք փոխվում, նշանակում է` երկիրը տանում ենք կործանման (տեսանյութ) Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք ա կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը․ Փաշինյան Սահմանազատման գործընթացում միշտ էլ լինում են շեղումներ, մեր տարածքից ոչինչ չի զիջվում. Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ-ը զիջումների չի գնա Ռուսաստանի հետ հարաբերություններումԻնչ փուլերով են անցկացվելու «սահմանազատման գործընթացի» քայլերը Եթե առաջիկա տարիներին կարողանանք պահել մեր պետականությունը, ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա (տեսանյութ) Կադաստրից ասել են` Տավուշի փաստաթղթերը գաղտնի են, կարող են թույլ տալ միայն ծանոթանալ (տեսանյութ) Սահմանի վերարտադրման գործընթացը տևական գործընթաց է, մի կոճակ չէ, ձևավորում ենք սահմանազատման փաթեթ․ Փաշինյան Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ Պետք է լինի սահմանը, որից ներս տարածքը չափելի է՝ սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից․ Առաքելյան 1 օր ջուր չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում Արագածավանում մեքենան հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան Շուրջբոլորը կալանավորված են քաղաքական նկատառումներով․ ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան Մալյանը կլինի ազատության մեջ․ թող մտածեն նրանք, որ ազատազրկված են հոգով ու խղճով․ Արսեն Բաբայան AntiFake-ի խմբագրությունը դատապարտում է Վերաքննիչի՝ կալանքի դեմ բերված բողոքը մերժելու որոշումը Նարեկին ազատազրկել են ազնիվ քաղաքացիական, հայրենասիրական, համարձակ դիրքորոշում ունենալու համար Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ․ հայտնաբերվել են արյունոտ քարեր ՀՀ իշխանությունները Կիրանցում պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ. քառակուսի մմ տարածք Գրել են՝ 2 որդի ունեմ, ազատել եմ բանակից, մարդու ծիծաղ է գալիս․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը մեզ 60% գարանտիա է միայն տվել. Կիրանցի ղեկավար (տեսանյութ) Վրաստանի ԱԺ-ի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել․ իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ-ն անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի հետ պատերազմի մասինԸնդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել․ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ 44-օրյա պատերազմի մասնակիցը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսում Երևանի շատրվանները գործարկվեցին ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում Ինձ վիրավորողների նկատմամբ ոչ թշնամանք, ոչ ատելություն չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք՝ ԱրմավիրումԱյցելել ենք Նոյեմբերյանում տեղի ունեցած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի հայրենակիցներին. Մանուկյան Հանրության մեծ մասը չի գիտակցում, որ մասնակից է իր ինքնութենական, կենսական տարածքի ոչնչացմանը․ Լիլիթ ԳալստյանՎանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիԱյս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)«Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ«Իմ որդուն եմ կորցրել, իմ երկիրն եմ կորցրել, ինձ սնուցողն եմ կորցրել». զինվորի մայր (տեսանյութ)
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Քարվաճառում բեռնատար է շրջվել, Թուրքիայի քաղաքացի է մահացել (տեսանյութ)Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՄենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության Հերի'ք է ԱԺ ամբիոնից վարկաբեկեք իմ սրբությունները. Շպռոտ (տեսանյութ)
Հասարակություն

Դատական դեպարտամենտը տեղեկանք է ներկայացրել Արմեն Գրիգորյանի, Մամիկոն Ասլանյանի և Սուրեն Մանուկյանի գործերի վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի՝ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության հետ սույն թվականի մարտի 1-ին կայացած հանդիպման ժամանակ քննակվել է մի շարք հայտնի գործերի ձգձգումների մասին Դատական դեպարտամենտի նկարահանած տեսանյութը, որից հետո «Հայաստան» դաշինքն իր ընտրողների անունից խնդրել է նմանատիպ ուսումնասիրություն կատարել՝  Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին, Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործերով:

Ընդ որում, «Հայաստան» դաշինքի պատգամավորները ընդգծել են, որ իրենց համար ընդունելի չէ տեղեկատվության փոխանցումն ու հրապարակումը տեսանյութի/ռեպորտաժի ձևաչափով և խնդրել են համապատասխան տեղեկատվությունը տրամադրել «տեղեկանքի» ձևաչափով։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Դատական դեպարտամենտի վերլուծության և մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացնում ենք համապատասխան տեղեկատվությունը՝ պահանջված ձևաչափով։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք

Արմեն Գրիգորյանը մեղադրվել է այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել:

Գործի ընթացք

29.06.2022թ. քրեական գործը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Քրեական գործով առկա դատակոչի ցուցակում ներկայացված են եղել 1 մեղադրյալ, 8 վկա: Սույն քրեական գործի տևողությունը առաջին ատյանում կազմել է 1 տարի 5 ամիս 19 օր, դատական նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 25 օրը մեկ անգամ: Գործի ողջ քննության ընթացքում նշանակվել է 22 դատական նիստ, բնականոն ընթացքով կայացել են 20 դատական նիստեր և 2 դատական նիստեր «չեն կայացել» (նշված նիստերը «բացվել–փակվել են» կամ նիստի ընթացքում քննությանը օժանդակող գործողություններ չեն կատարվել):

Այսպես.  դատական նիստերից մեկի «չկայացման» պատճառը եղել է դատախազի ծանրաբեռնվածությունը, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 18 օր ժամկետով, մյուս դատական նիստը «չի կայացել» պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի (աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով) և Արմեն Մաշինյանի (առողջական վիճակով պայմանավորված) պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 8 օր ժամկետով:

Այսպիսով, 1 տարի 5 ամիս 19 օր տևած գործի քննությունից «կորսվել է» 26 օր: Հարկ է նշել, որ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հրապարակվել է վճիռը, որով մեղադրյալ Արմեն Միխայիլի Գրիգորյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (արարքի կատարման ժամանակ գործած ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով) նախատեսված հանցանքում և պատիժ չի նշանակել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ։

Վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 15.03.2024 թվականին մակագրվել դատական կազմին (նախագահող դատավոր՝ Սևակ Համբարձումյան, դատավորներ՝ Մ. Մելքոնյան և Լ. Հովհաննիսյան): 04.04.2024թ.-ին նշանակված դատականի նիստը չի կայացել նախագահող դատավորի՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացին մասնակցելու պատճառով) և հաջորդ դատական նիստը նշանակվել է 08.05.2024թ.:

Հարկ է ընդգծել նաև, որ սույն ուսումնասիրությունը, ինչպես նաև նախկինում Դատական դեպարտամենտի կողմից ուսումնասիրությունները, վերաբերել են ողջամիտ ժամկետների պահպանմանը: Սակայն հաշվի առնելով, որ «Հայաստան» խմբակցության կողմից բարձրացվել են նաև Արմեն Գրիգորյանի՝ կալանավորման ընթացքում առողջական խնդիրներին վերաբերող հարցեր, ապա տեղեկացնում ենք, որ թե գործի քննության մինչդատական և թե դատաքննության փուլում դատարանին հայտնի չի եղել որևէ փաստ Արմեն Գրիգորյանի առողջական խնդիրների մասին. որևէ միջնորդություն կամ որևէ տեղեկատվություն որևէ փուլում դատարանին չի փոխանցվել:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք.

Մամիկոն Լևուշի Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:

Գործի ընթացքը

Քրեական գործը ստացվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Մ.Արզումյանյանին։ Դատավոր Մ. Արզումանյանը նշանակել է 2 նիստ, որից 1-ը չի կայացել, և 19.08.2022թ. որոշում է կայացրել քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին: Քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում ստացվել է 01.09.2022թ. և մակագրվել դատավոր Ս.Դադոյանին։ Սույն քրեական գործը Հակակռուպցիոն դատարանում քննվում է շուրջ 1 տարի 7 ամիս, նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 17 օրը մեկ անգամ: Ներկայումս գործի քննությունը գտնվում է վկաների հարցաքննության փուլում: Քրեական գործով դատակոչի ենթակա են 3 մեղադրյալ և 30 վկա:

Հակակոռուպցիոն դատարանում գործի քննության ընթացքում նշանակվել է 35 նիստ, որից չեն կայացել կամ բացվել, սակայն չեն կայացել ու հետաձգվել է թվով 12 նիստ։ Այսպիսով՝  Դատավորի պատճառով չի կայացել թվով 5 նիստ (3-ը՝ դատավորի անաշխատունակության, 1-ը՝ դատավորի ծանրաբեռնվածության և ևս 1-ը՝ դատավորի կողմից դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով), որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 2 ամիս 8 օր ժամկետով,

3 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 47 օր ժամկետով,

2 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է մեղադրյալ Ս.Աբովյանի ՀՀ տարածքից դատարանի թույլտվությամբ բացակայելու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 20 օր ժամկետով, 1 դատական նիստ չի կայացել մեղադրյալ Ասլանյանի՝ բժշկական կենտրոնում գտնվելու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 7 օր ժամկետով,  1 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է պաշտպանների ծանրաբեռնվածության պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 7 օր ժամկետով։ Այսպիսով, տարբեր պատճառաբանություններով պայմանավորված կորսվել է 3 ամիս 29 օր, իսկ ընդդատության փոփոխությամբ պայմանավորված՝ 3 ամիս, ընդհանուր՝ 6 ամիս 29 օր:

Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք.

Թվով 4 անձի (Սուրեն Մանուկյան, Արմեն Քամալյան, Մուրադ Մուրադյան, Թաթուլ Պողոսյան) մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2022 թվականի հուլիսի 27-ին առևանգել են Գրիշա Քոքոբելյանին, տեղափոխել վարձակալած բնակարան, այնտեղ պահել 5 օր։ Նրա որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, պահանջել են որպես փրկագին՝ 3 մլն դոլար, ստացել են 40․000 դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Գործի ընթացքը.

25.07.2023թ. քրեական գործը ստացվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին: 31.07.2023թ. նշանակված դատական նիստի ընթացքում դատավոր Սամվել Մարդանյանը հայտնել է ինքնաբացարկ: 01.08.2023թ. քրեական վարույթը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Նարեկ Բադալյանին, սակայն դատավորի՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով 07.08.2023թ. քրեական գործը մուտքագրվել է «Դատական համակարգ» համակարգչային ծրագիր և կատարվել է գործի վերաբաշխում:

Նույն օրը քրեական վարույթը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Սերժ Արտյոմի Ռուշանյանին: Դատավոր Ռուշանյանը, շուրջ 5 ամիս քննելով գործը, հայտնել է ինքնաբացարկ, քանի որ քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալ Սուրեն Մանուկյանը թույլ է տվել այնպիսի վարքագիծ, որը հիմք է հանդիսացել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնել քրեական վարույթ՝ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման, դատավորի նկատմամբ արատավորող տեղեկություններ հրապարակելու առնչությամբ, և դատավոր Սերժ Ռուշանյանը ճանաչվել է տուժող:

Ստեղծված իրավիճակում դատավորը հայտնել է ինքնաբացարկ՝ հաշվի առնելով մեղադրյալ Սուրեն Մանուկյանի հետ հակադիր անձնական շահերի առկայությունը և օբյեկտիվ ու անաչառ դիտորդի մոտ դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցելու հանգամանքը:

23.01.2024թ. տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն և քրեական գործը էլեկտրոնային համակարգով մակագրվել է դատավոր Սասուն Մխիթարյանին: Այսպիսով, սույն քրեական վարույթով նշանակվել են թվով 13 դատական նիստեր, որոնցից՝  1 դատական նիստ նշանակվել է դատավոր Սամվել Մարդանյանի,  1 նիստ նշանակվել է դատավոր Նարեկ Բադալյանի,  8 նիստ` դատավոր Սերժ Ռուշանյանի, 3 նիստ` դատավոր Սասուն Մխիթարյանի կողմից: Դատավոր Սերժ Ռուշանյանի կողմից դատական նիստերը միջինում նշանակվել են յուրաքանչյուր 20 օրը մեկ անգամ, իսկ դատավոր Սասուն Մխիթարյանի կողմից՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ: Սասուն Մխիթարյանի վարույթում գործը քննվում է շուրջ 2,5 ամիս, որի ընթացքում նշանակվել է թվով 3 նիստ, որոնք կայացել են: Այսպիսով, սույն գործը դատարանում քննվում է շուրջ 8,5 ամիս, որից 5 ամիսը «կորսվել է» մեղադրյալի կողմից՝ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և արատավորող տեղեկություններ հրապարակելու հիմքով պայմանավորված: