Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԿառավարությունը նիստ է անում (ուղիղ)Եղանակն առաջիկա օրերին
Ոստիկանությունը որոշել է, որ միայն Կիրանցի բնակիչները կարող են վերադառնալ գյուղ․ ոչ Սրբազանը, ոչ պատգամավորները՝ «իրավունք չունեն» (ուղիղ)
Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ» Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է անում ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժինՀայկ Մարությանը ևս կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունըԱրևմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Կիրանցում ճանապարհը փակած 31 քաղաքացի է ձերբակալվել
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. Ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնական Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»24 ժամ ջրամատակարարման դադար կլինի մի շարք հասցեներումՈստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ (տեսանյութ)Գերլարված իրավիճակ` Կիրանցում. ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բացել է ճանապարհը․ ՈւՂԻՂ
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա․ Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը․ Գառնիկ Դանիելյան
Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգինՈղբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից (տեսանյութ) Պենտագոնը զենքի արտադրության հարցում շատ լուրջ խնդիրներ ունիԷս պահին էլ են խոցելի Կիրանց գյուղն ու դպրոցը, Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է.Փաշինյանը պատասխանել է իր հեռացման պահանջներին Երբ ՀԱՊԿ-ը իր պարտքը չի կատարում, ու մենք էլի չենք փոխվում, նշանակում է` երկիրը տանում ենք կործանման (տեսանյութ) Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք ա կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը․ Փաշինյան Սահմանազատման գործընթացում միշտ էլ լինում են շեղումներ, մեր տարածքից ոչինչ չի զիջվում. Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ-ը զիջումների չի գնա Ռուսաստանի հետ հարաբերություններումԻնչ փուլերով են անցկացվելու «սահմանազատման գործընթացի» քայլերը Եթե առաջիկա տարիներին կարողանանք պահել մեր պետականությունը, ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա (տեսանյութ) Կադաստրից ասել են` Տավուշի փաստաթղթերը գաղտնի են, կարող են թույլ տալ միայն ծանոթանալ (տեսանյութ) Սահմանի վերարտադրման գործընթացը տևական գործընթաց է, մի կոճակ չէ, ձևավորում ենք սահմանազատման փաթեթ․ Փաշինյան Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ Պետք է լինի սահմանը, որից ներս տարածքը չափելի է՝ սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից․ Առաքելյան 1 օր ջուր չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում Արագածավանում մեքենան հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան Շուրջբոլորը կալանավորված են քաղաքական նկատառումներով․ ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան

Հայաստանն ապագա ունի՛, Փաշինյանը Հայաստանում ապագա չունի՛․ չվախենա՛լ, չընկրկե՛լ, չհուսահատվե՛լ. Անդրանիկ Թեւանյան

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում էր ոչ թե կառավարության գործունեության ծրագրի 2023թ․ հաշվետվությունը և հանդես էր գալիս ոչ թե ՀՀ վարչապետի կարգավիճակով, այլ ելույթ էր ունենում որպես ահաբեկիչ և խոսում այն մասին, որ Հայաստանն ապագա չունի։ «Փախեք, փրկվեք ով կարող է»․ սա՛ էր Փաշինյանի ուղերձն ԱԺ ամբիոնից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաշինյանն ադրբեջանական շահերը պաշտպանում է յենիչերիական էնտուզիազմով։

Փաշինյանը ստեր է տարածում և հիմնավորում Հայաստանի մահվան անխուսափելիությունը։ Ասում է՝ ապագա չկա։

Իրականությունն այն է, որ Հայաստանն ունի՛ ապագա։ Այլ հարց է, որ Հայաստանի գոյությունը սպառնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի ապագային, քանզի Հայաստանում ինքը դատվելու է՝ ընկնելու է Սահակաշվիլու օրը։ Դրա համար էլ Հայաստանը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի՝ ներքին կյանքում դիմելով ստի, կեղծիքի, տեղեկատվական ահաբեկչության գործիքակազմերի օգնությանը։

Նիկոլ Փաշինյանը կեղծ թեզեր, կեղծ երկընտրանքներ, կեղծ սպառնալիքներ է հնչեցնում։ Նաև՝ հակատրամաբանական մտքեր։

Ասում է՝ եթե Տավուշում զիջումների չգնանք, ապա պատերազմ կլինի, և ավելացնում, որ հողեր հանձնելը երաշխիք չէ, որ Ադրբեջանը չի հարձակվի, բայց հանձնելուց հետո հայկական կողմը միջազգային հանրության մոտ լեգիտիմ լացելու իրավունք կստանա։ Սա կատարյալ մարազմ կարելի էր համարել, եթե գործ չունենայինք մեր օրերի Պետրոս Գետադարձի, այսինքն՝ Հայաստանը վաճառքի հանածի հետ։

Ո՞ր քարտեզով եք Տավուշում զիջումների գնում։ Ինչու՞ Ադրբեջանը չի խոսում մեր օկուպացված տարածքներից դուրս գալու մասին, բայց նիկոլենք խոսում են նոր տարածքներ զիջելու մասին՝ ահաբեկելով հայ ժողովրդին։

Ասում է՝ եթե տարածքները զիջենք ու սահմանը գծենք, ապա դրանից հետո Ադրբեջանը որևէ լեգիտիմ հիմք չի ունենա հարձակվելու։ Է՛հ, Ջերմուկի, Սիսիանի, Վերին Շորժայի ու մեր մյուս բնակավայրերի վրա հարձակվելու և գրավելու լեգիտիմ հիմք ունե՞ր։ Չունե՛ր։ Բայց հարձակվեց ու վերցրեց, չէ՞։ Միջազգային հանրություն կոչվածը ի՞նչ արեց։ Արևմուտքը խոստացել է այդ տարածքները հետ վերցնել ու տալ մե՞զ։ Ալիևն Ալմա–Աթիի հռչակագրո՞վ է վերցրել մեր 200 քառակուսի կիմոլետր տարածքը, թե՞ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնությամբ։

Փաշինյանն ավարտված ու ձախողված գործիչ է և այդպիսին է ուզում դարձնել Հայաստանը։ Նրա հորինած մի քանի ստերի ու թեզերի արժե շատ հստակ գնահատական տալ։

1․ Պատմական ու իրական Հայաստանի բախումը կեղծ է։ Փաշինյանն իր քայլերով իրական Հայաստանը դարձնում է պատմական այնպես, ինչպես իրական Արցախը դարձրեց պատմական։ Իրական Հայաստանն անվերջ զիջումները չեն։ Եթե պատմականությունից ու իրականությունից ենք խոսում, ապա Փաշինյանը պատմական հանցագործության է գնում՝ իրական Հայաստանը դարձնելով ցեղասպանության զոհ։

Փաշինյանն «ինքնիշխանություն» բառն օգտագործելով թաղում է հայկական պետականությունը։ Նա տապանաքար է պատրաստում Հայաստանի համար՝ նախապես վրան գրելով «Մեռավ հանուն ինքնիշխանության»։

2․ Հայաստանում կեղծ է Արևմուտք–Ռուսաստան երկընտրանքը։ Այդպիսի երկընտրանք չկա։ Հայաստանի արևմտամետ կոչվածները թուրք–ադրբեջանական դիվերսանտներ են։

Ադրբեջանին կարելի է դիմակայել միայն ուժեղ բանակով և դաշնակիցներով։ Քանի դեռ մեր բանակն անհրաժեշտ որակները չի ստացել, մենք ստիպված ենք առավելապես ապավինել դիվանագիտությանը՝ խորացնելով մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները, այլ ոչ թե փչացնելով դրանք։

Փաշինյանը խաբում է, թե, իբր, Արևմուտքը մեզ անվտանգության երաշխիքներ կապահովի։ Արևմուտքն անկեղծորեն խոստովանում է, որ ինքը չի կարող դա անել։

Արևմուտքի խնդիրը մեր տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելն է։ Դրա համար պետք է թուրք–ադրբեջանական տարածքային մարմնավորում լինի, իսկ դա նշանակում է Հայաստանի վերացում։ Արևմուտքը Հայաստանի վերացում չի ուզում, բայց այդպես կստացվի։ Իրենք էլ գիտեն, որ Հայաստանի «արևմտամետության» գինը լինելու է թուրքական յաթաղանի տակ հայտնվելը, բայց քանի որ գլոբալ հակամարտության մեջ են Ռուսաստանի ու Իրանի հետ, ուստի չնկատելու են տալիս փոքրիկ Հայաստանի վերացման հեռանկարի հարցը։ Անտառը հատելիս տաշեղների հարցով չեն մտահոգվում։ Կամ ինչպես հայտնի ստեղծագործության մեջ էր ասվում՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։

3․ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես արևմտամետ ու արևմտյան/համամարդկային արժեքների կրող, սակայն իրականում նա թուրքական բազառի չարչի է։ Հայաստանի մակետը ձեռքն առած գնի շուրջ է սակարկում։

Փաշինյանի «արևմտամետությունն» ու հակառուսականությունը շարունակվելու դեպքում մեզ դաժան ճակատագիր է սպասվում։ ԱՄՆ–ը գիտի դա, բայց այլոց ձեռքերով է իր հակառուսական խաղն առաջ տանում, քանզի նուրբ սիրտ ունի։ Դա է պատճառը, որ թաքնվում է Մակրոնի, Շոլցի, Միշելի, ֆոն դեռ Լայենի, Բորելի հետևում, որպեսզի հետո մեղքն իր վրա չվերցնի։ Նայեք Ուկրաինային ու ամեն ինչ պարզ կդառնա։

4․ Փաշինյանը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ու պարտության կուսակցության ներկայացուցիչ է։ Ուկրաինայում էլ Զելենսկին խաղաղության կոչերով եկավ իշխանության, բայց բերեց պատերազմ ու ողբերգություն։

Սու՛տ է, թե, իբր, Փաշինյանը խաղաղություն է բերելու։ Խաղաղություն բերողը Ռուսաստանին մեզ թշնամի չէր դարձնի, Իրանի դեմ պլացդարմ դառնալու քաղաքականություն չէր վարի։

Եթե ՌԴ–ն ու Իրանը չխոչընդոտեին, ապա ի՞նչն էր խանգարելու թուրք–ադրբեջանական բանակներին հարձակվել Հայաստանի վրա։ Մակրոնի սրտաճմլիկ գրառումնե՞րը, ԵՄ հեռադիտակային դիտորդնե՞րը, թե՞ ԱՄՆ–ի խոստացած 65 միլիոն դոլարը։

5․ Հայաստանը, ի հեճուկս Փաշինյանի ջանքերի, դեռ կա, քանզի Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տալիս մեր երկրի կործանում։

Վրաստանը, որը հայտնի պատճառներ ունի ՌԴ–ի դեմ դուրս գալու, հրաժարվեց Արևմուտքի ձեռքում աշխարհաքաղաքական մանրադրամ դառնալ և հակառուսական քաղաքականություն վարել։ Բայց արի ու տես, որ Փաշինյանն է համաձայնել այդ դերին։

Հարց կարող է առաջանալ, թե ինչու՞ է Փաշինյանն այդպես վարվում։ Պատասխանը շատ պարզ է՝ Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանում ինքն ապագա չունի, իրեն դատելու են իր արածների համար։

Փաշինյանը նաև հասկանում է, որ Հայաստանը շանս ունի միայն ռուսական անվտանգային համակարգում, դրա համար էլ ամեն գնով ուզում է Ռուսաստանին հեռացնել Հայաստանից։ Եթե անգամ դրա գինը 10 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանն է կամ Հայաստանի վերացումը, ապա ինքը պատրաստ է դրան՝ իր անձնական անվտանգության ապահովման համար։

Հայաստանի շանսը Փաշինյանի չգոյությունն է և հակառակը։

Հայաստանի վերացման օբյեկտիվ պատճառներ չկան։ Կա մեկ սուբյեկտիվ պատճառ, այն Նիիկոլ Փաշինյանն է։ Հեռացնենք Փաշինյանին, Հայաստանում խաղաղություն կտիրի, ու մենք դուրս կգանք այս ահաբեկչական ճիրաններից։

Եվ այսպես, կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան։

Պետք է միավորել բոլոր շրջանակներին, մի կողմ դնել ներքին գզվռտոցները, մուտիլովկաները, հատվածականությունը, նախանձը, խանդը, մանրախնդրությունը։ Անգամ «Քաղաքացիական պայմանագրի» շարքերի առողջ հատվածի հետ պետք է երկխոսել՝ հեռացնելու համար այս չարիքին։

Մենք պետք է ավելի շատ սիրենք Հայաստանը, քան չարությամբ լցվենք ՔՊ–ական բոլոր շրջանակների հանդեպ։ Մի քանի սրիկաների հանած՝ մնացածը մեր քաղաքացիներն են։ «Ռազբորկաները» հետո կանենք, ճիշտն ու սխալը հետո կորոշենք։

Ինքս ամեն ինչ անելու եմ քաղաքական մեծ փոփոխության հասնելու համար։ Գլխավոր մոտիվացիաս Հայաստանում ապրելն է, մեր երեխեքին գաղթական չդարձնելը։ Մի՞թե արցախահայության ճակատագիրը բոլորիս աչքի առաջ չէ։ Ինչու՞ է երևանցուն, սևանցուն կամ գյումրեցուն թվում, թե դա իր հետ չի պատահելու։

«Մայր Հայաստանը» պատրաստ է իր բոլոր ջանքերը ներդնել՝ հանրությանը մոբիլիզացնելու և մեր երկրում իշխանափոխության հասնելու համար։ Համոզված եմ, որ հաջողելու ենք։

Չվախենա՛լ, չընկրկե՛լ, չհուսահատվե՛լ։