Հրաձգություն Վաշինգտոնում․ կա 1 զոհ և 5 վիրավոր
Ամերիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս հինգը, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է։
Այս մասին հայտնել է տեղի ոստիկանապետ Պամելա Սմիթը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիս-արևելքում՝ պետական կառույցներից հեռու։
«Երկու տղամարդ, մեկ կին և 9-ամյա երեխա տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ»,- ասել է Սմիթը մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ վիրավորվել է նաև 12-ամյա երեխա։