Զելենսկին խոստացել է պայթեցնել Ղրիմի կամուրջը
Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են նոր հակահարձակման ժամանակ ոչնչացնել Ղրիմի կամուրջը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք իսկապես դա ենք ուզում»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը գերմանական Axel Springer մեդիա խմբին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հարվածները միայն Ղրիմի կամրջին չեն ուղղվելու։
«Խոսքը ռազմական թիրախ հանդիսացող ենթակառուցվածքային օբյեկտների մասին է։ Խոսքը կամուրջների մասին է, օդանավակայանների մասին, որոնցից օդ են բարձրանում ինքնաթիռները»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինան Ղրիմի կամրջի վրա երկու անգամ հարձակվել է պատերազմի սկսվելուց հետո՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի հուլիսին։