Ամերիկացի գեներալ Կուրիլան շտապում է Իսրայել՝ Իրանի հարձակման դեպքում գործողությունները համակարգելու համար
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Էրիկ Կուրիլան այսօր՝ ապրիլի 11-ին, հինգշաբթի կժամանի Իսրայել՝ բանակցելու Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան ներկայացուցիչների և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ։
Կուրիլայի այցը տեղի է ունենում Իսրայելի վրա Իրանի մոտալուտ հարվածի մասին լուրերի ֆոնին:
Ինչպես հայտնում է Axios-ը, Կուրիլան մեկնում է Իսրայել՝ Իրանի և նրա վստահված անձանց կողմից Իսրայելի վրա հնարավոր հարձակման դեպքում գործողությունները համակարգելու համար։
Կայքի աղբյուրները նշում են, որ Իսրայելի պաշտոնյաները «պատրաստվում են հնարավոր աննախադեպ ուղիղ հարձակմանն Իրանի տարածքից»: