Եվրոպայում ինտենսիվ պատերազմն այլևս ֆանտազիա չէ․ Ժոզեպ Բորել
Եվրոպայում բարձր ինտենսիվության պատերազմն այլևս ֆանտազիա չէ։ Այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Եվրոպայում բարձր ինտենսիվության պատերազմի հնարավորությունն այլևս ֆանտազիա չէ: Մենք պարտավոր ենք անել ամեն հնարավորը, որպեսզի խուսափենք դրանից: Հակառակորդին զսպելու համար մեր միջոցներ են պետք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած ֆորումում․ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Բորելը հավելել է, որ հզոր պաշտպանունակության հասնելու համար ԵՄ-ին անհրաժեշտ է «պաշտպանական մեխանիզմ»․ դրա ֆինանսավորման համար նա տեսել է միության երկրների ընդհանուր պարտքային պարտավորության հնարավորությունը։