Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի կենտրոնում գտնվող ճամբարի վրա. կան զոհեր
«Ալ Ջազիրա»-ն հայտնում է, որ իսրայելական ինքնաթիռները հարվածել են Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Դեյր էլ-Բալահ քաղաքի Ալ-Մաղազի ճամբարի տեղական խորհրդի շենքին, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, այդ թվում՝ բնակավայրի ղեկավարը: Այս մասին գրում է BBC-ն:
«Իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Գազայի կենտրոնում գտնվող Ալ-Մաղազի ճամբարում գտնվող խորհրդի շենքը, ինչի հետևանքով զոհվել է մի քանի մարդ, այդ թվում՝ Ալ-Մաղազի բնակավայրի քաղաքապետը»,- հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական կառավարության հասարակայնության հետ կապերի գործակալությանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվեց աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից՝ Ալ-Աքսա ջրհեղեղ գործողության շրջանակներում, որը հայտարարվել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի կողմից: