Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի. Լավրով
Ղեկավարների շնորհիվ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի, և Վլադիմիր Պուտինի նախագահ վերընտրվելով՝ նրանց ամրապնդման գծի շարունակականությունը լրացուցիչ երաշխիքներ ստացավ:
Այս մասին չինացիների հետ բանակցություններում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք տեսնում ենք, որ առաջնորդների շնորհիվ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ռուս-չինական հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի, առանց որևէ չափազանցության, իսկ Վլադիմիր Պուտինի վերընտրմամբ՝ դրանց համակողմանի ամրապնդման գծի շարունակականությունը, իհարկե, ստացել է լրացուցիչ երաշխիքներ»,- ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումների մերձեցումը կամ համընկնումը մեր ժամանակների հիմնական խնդիրների լուծման հարցում հիմք է դնում համաշխարհային հարթակում ռազմավարական համակարգման ամրապնդմանը։